Չթողես ինձ մենակ... - 22 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 22 » Չթողես ինձ մենակ...
11:53
Չթողես ինձ մենակ...

Չթողես ինձ մենակ, խնդրում եմ: Սիրում եմ քեզ, շատ: Դու իմ մեջ ես ավելին, քան ինքս ես: Ու հասկանում ես, չեմ ուզում անգամ պատկերացնել, որ կհեռանաս ինձնից: Էլ չես սիրի: Արևս, այնքան երջանիկ եմ քո կողքին, քո լուսավոր դեմքը տեսնելուն պես մի անկեղծ ժպիտ է առաջանումմ դեմքիս: Սիրում եմ անսահման, անչափ, անասելի շատ: Խնդրում եմ չբարկանաս ու չմեղադրես, երբ հարցեր փոքր ինչ շատ տամ, Երբ անընդհատ խնդրեմ կրկնել, որ սիրում ես ինձ... Երբ զանգիդ ուշ պատասխանեմ, հասկացի միգուցե զբաղված լինեմ: Ծիծաղելի է, բայց այնքան եմ վախենում կորցնել քեզ, կորցնել այն ժամանակ, երբ սիրտս ու հոգիս ամբողջովին քեզ է կապվել: Գիտես, քեզ հանդիպելուց հետո սկսել եմ ավելի ու ավելի սիրել կյանքը, վայելել կյանքի ամեն մի րոպեն: Անգամ ամենահուսահատված պահին քո <<ես կողքիդ եմ կյանքս>> խոսքդ ինձ դարձնում է ամենաուրախը: Դու մենակ ինձ չթողնես..... Իմ սիրո աղբյուր, իմ միակ արև, չարցունքոտես աչքերս, երբեք, ոչ մի դեպքում, խնդրում եմ..... Մնա իմ կողքին, ինչպես միշտ ես մնացել: Եթե չլիներ քո ներկայությունն իմ կյանքում, ապա ինչպե՞ս, ո՞ւմ համար, պետք է ժպտաի այսպես անկեղծ: Եթե չլինեիր դու` ինչպե՞ս կյանքը կդառնար այսպիսի բարի~, գունավոր~: Դու այն միակն ես, ում հետ ուզում եմ կյանքս անցկացնել: Ուզում եմ իմանաս, որ հենց դու ես այն մարդը, ում ձեռքը բռնած կշարունակեմ քայլերս թեկուզ քարքարոտ ճամփեքով: Միայն թե կողքիս եղիր, հա՞: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս` պայքարող, նպատակասլաց, հասկացող, գնահատող,, ինձ ժպիտ պարգևող, վառ գույներ ներկող: Դու անպակաս ես իմ օրերից ու իմ ժամերից: Սիրում եմ քեզ անսահմանությունից էլ շատ Ինձ բաց չես թողնի չէ՞....

 

Պատվիրեց կայքի օգտատերից` իմ Lidul-ը:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1173 | Ավելացրեց: Arina | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 3
avatar
1 Lidul • 23:12, 24.08.2014
apres hrashqssssssssssssssss,im gandz im uzacner amen xosqt srtics er ,apri im hrashqsss(((
avatar
2 Arina • 12:30, 25.08.2014
xndrem hamovsss
avatar
3 Шоколадка • 18:59, 27.08.2014
apes du srtics er
ComForm">
avatar