Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր,և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց. -Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել,կհանգչեմ.-Ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց. -Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր. -Ես սերն եմ:Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգավ: Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմորը հանգած: -Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք,-ասաց ու սկսեց լացել: Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը. -Քանի դեռ ես կրակ ունեմ,կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ:Եւ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները: Թող ձեր հույսը երբեք չմարի, և մշտապես վառեք խաղախության, հավատի, սիրո մոմերը: Հույս Սեր Հավատ Խաղաղություն