Փոքրիկ,չլսող աղջնակը նայում էր պատուհանից դուրս: Խաղալիքները ,որոնք ցրված էին սենյակով մեկ,այլևս չէին գրավում նրա հայացքը: Նրան այնքան դուր էին գալիս նրանց սոսնձած աչքերը,կարված բերանները,նկարած պեպենները:Նա հավատում էր,որ ,երբ մեծանա և կարողանա հասնել այն մեծ, նարնջագույն գրքին,որը պահարանում էր դրված,խաղալիքները կկենդանան:Նրանց աչքերը այլևս չեն լինի ապակյա,սրտերը`ավազե,մարմինը`պլաստիկ:
Երազում էր,որ ինչ-որ մի օր ինքը կխոսի նրանց հետ,կիմանա ինչ են նրանք մտածում,ինչ են զգում:Այսօր նա առաջին անգամ կարողացավ հասնել նարնջագույն գրքին: Նա զգում էր իրեն,որպես փոքրիկ-մեծացած աղջնակ:Առավոտյան բացեց աչքերը և հասկացավ,որ խաղալիքները միշտ էլ կմանան խաղալիքներ:
Քամին հանկարծակի ներխուժեց սենյակ`տատանելով վարագույրները օդում,ինչպես լացող հրեշտակի երկու թևեր:
Աղջնակը նայում էր հեռուն և նրա հայացքը լի էր զարմանալի թափանցիկ թախիծով,որը հատուկ է միայն երեխաներին: Գիտեր,որ իր բոլոր երազները ընդհամենը ֆանտազիա են,որոնց վրա սովորաբար ծիծաղում են մեծերը...Մեծերը երբեք չեն հասկանում`ինչու են լաց լինում երեխաները: Նրանք մտածում են , որ ջարդված երազները բացահայտ հիմարություն են,և որ այս աշխարհում կան էլ ավելի կարևոր բաներ...