ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՉՀԱԼՉՈՂ ՊԱՂՊԱՂԱԿ - 27 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 27 » ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՉՀԱԼՉՈՂ ՊԱՂՊԱՂԱԿ
19:09
ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՉՀԱԼՉՈՂ ՊԱՂՊԱՂԱԿ

Պաղպաղակ, մմմ՜…. բոլորս էլ սիրում ենք, հատկապես հիմա, երբ շատ շոգ է, սառը պաղպաղակը զովանալու ամենահամեղ տարբերակներից մեկն է: Սակայն մինչև պաղպաղակը խանութից գնում ու տուն ենք բերում, տեսնում ենք՝ արդեն հալչել է, հատկապես եթե խանութը տնից հեռու է լինում: Բայց վերջերս չինացիները գտել են այդպիսի իրավիճակներից խուսափելու ելքը՝ ստեղծելով պաղպաղակ, որը չի հալչում:Թեև այդ չհալչող պաղպաղակը անվանել են «Բանան», բայց այն ամենևին էլ բանանի համ չունի. սովորական վանիլային պաղպաղակ է՝ պատված դեղին ժելատինով, և գաղտնիքը հենց ժելատինի մեջ է, այն շատ հաստ շերտով է, և դա է պատճառը, որ թույլ չի տալիս պաղպաղակին հալչել: «Բանան» պաղպաղակը վաճառվում է Չինաստանի բոլոր խանութներում: Գիտնականները նույնիսկ փորձեր են արել պարզելու՝ պաղպաղակն իսկապե՞ս չի հալչում: Նրանք շուրջ 3 ժամ պաղպաղակը դրել են արևի տակ, բայց այն այդպես էլ չի հալչել:Իսկապես, հրաշալի բան են ստեղծել չինացիները, դե իսկ մեզ մնում է հուսալ, որ Հայաստանում էլ շուտով կսկսեն այսպիսի հրաշքներ ստեղծել:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 756 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar