Չիլիի Հանրապետությունը - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Չիլիի Հանրապետությունը
19:12
Չիլիի Հանրապետությունը
Չիլի, պաշտոնապես՝ Չիլիի Հանրապետությունը երկիր է Հարավային Ամերիկայում, որը զբաղեցնում է երկար, նեղ օվկիանոսամերձ ցամաքի ժապավեն, Խաղաղ Օվկիանոսի ափին։ Մայրաքաղաքն է Սանտյագոն։ Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Անդյան լեռները, որոնք առաջացնում են երկայնակի ձգվող 3 գոտի՝ Գլխավոր Կորդիլիերա, Առափնյա Կորդիլիերա և նրանց միջև գտնվող միջլեռնային իջվածքը` Երկայնակի հովիտը: Հարավում և արևելքում են Պատագոնիայի և Հրո Երկիր հարթավայրերը, հյուսիսում՝ Ատակամա անապատը: Անդերի առանձին գագաթներ ունեն ավելի քան 6000 մ բարձրություն (առավելագույնը՝ 6880 մ՝ Օխոս դել Սալադո լեռ) և ծածկված են սառցադաշտերով: Չիլին գտնվում է ակտիվ երկրաշարժամետ գոտում. հաճախակի են երկրաշարժերը: Ընդերքում կան մոլիբդենի, պղնձի, ծծմբի, երկաթի, մանգանի, նավթի, գազի, ածխի պաշարներ: Հյուսիսից հարավ մեծ ձգվածության պատճառով կլիման բազմազան է. հյուսիսում արևադարձային է, անապատային, միջինում՝ չոր մերձարևադարձային, հարավում՝ ծովային: Գետերը կարճ են, ոչ ջրառատ. առավել նշանավոր են Լոան, Ուասկոն, Լիմարին, Բիո Բիոն: Կան բազմաթիվ լճեր: Արտահայտված է լանդշաֆտի վերընթաց գոտիականությունը: Կենդանիներից կան ագուարաչայ աղվես, վագրակատու, ջրասամույր, ճահճակուղբ, ուղտայծ և այլն: Շատ են թռչունները: Չիլիի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիների բազմաթիվ ցեղեր (այմարաներ, չանգոներ և այլք): XV դարում ինկերը հյուսիսում բնակվող ցեղերին տարհանել են դեպի հարավ, իսկ XVI դարի 30-ական թվականներին ներխուժել են իսպանական նվաճողները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1818 թ-ի փետրվարի 12-ին: 1970 թ-ին Չիլիում իշխանության եկավ սոցիալիստ Սալվադոր Ալիենդեն, և երկիրը որդեգրեց զարգացման սոցիալիստական ուղին: Սակայն, դա 1973 թ-ին ընդատվեց գեներալ Ավգուստո Պինոչետի արյունալի խռովությամբ, որին զոհ գնացին հարյուրավոր քաղաքացիներ, և ինքնասպան եղավ նախագահ Ալիենդեն: Պինոչետի վարչակարգի գոյության 17 տարվա ընթացքում տնտեսության մեջ իրականացվեցին արմատական փոփոխություններ, առաջնությունը տրվեց շուկայական հարաբերություններին: 1988թ-ին Չիլիում վերականգնվեցին ժողովրդավարական կարգերը, և ներկայիս Չիլին զարգացող ժողովրդավարական երկիր է: Բնակչության 90%-ը չիլիացիներ են, բնակվում են նաև հնդկացիական ցեղեր: Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Կոնսեպսիոնը, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Ռանկագուան, Չիլյան, Տալկաուանոն, Տեմուկոն: Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է (պղնձի, մոլիբդենի, բորակի արդյունահանությամբ առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում, վերջինս հայտնի է չիլիական բորակ անունով): Զարգացած են արդյունաբերության տեքստիլ, սննդի, մեքենաշինական, նավթամշակման, քիմիական ճյուղերը: Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի 8%-ը: Պարենային նշանակության մշակաբույսերն են ցորենը, վարսակը, գարին, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը: Զարգացած են պտղաբուծությունն ու խաղողագործությունը: Չիլիում պահպանվել են հնդկացիական հնագույն ամրոցներ, զանազան պատկերներով և երկրաչափական նախշերով ձևավոր խեցեղեն իրեր, մետաղե զարդեր: Այդ արվեստի ավանդույթները մասամբ պահպանվել են Չիլիի ժողովրդական ստեղծագործության մեջ: Հանրահայտ են չիլիացի բանաստեղծներ Լազար Ռուբեն Դարիոն, Գաբրիելա Միստրալը, Պաբլո Ներուդան և ուրիշներ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 616 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar