Չհիշե՛ս էլ ինձ, ես քեզ արգելում եմ... - 27 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 27 » Չհիշե՛ս էլ ինձ, ես քեզ արգելում եմ...
20:33
Չհիշե՛ս էլ ինձ, ես քեզ արգելում եմ...

Մեղավորներ պետք չէ փնտրել հեռուներում: Ինքդ ես մեղավոր մեր բաժանման համար և չփորձես հակառակը համոզել ինձ: Գուցե հիմա ուրախ ես, որ ինձնից ազատվել ես, չնայած նրան, որ քեզ ոչինչ չէի անում, չէի զզվացնում, չէ՜, երևի զզվացնում էի անդադար զանգելով, բայց ինձ էլ էր պետք հասկանալ, ես իրոք սիրում էի, հետևաբար պիտի անհանգստանայի քեզ համար, տեղեկանայի որպիսությունովդ, բայց, հակառակ այդ ցանկությանս, դու ամեն բան անում էիր ինձ հետ չխոսելու համար: Եվ այդ ամենը բոլորովին վերջերս..Դու փոխվեցիր աննկարագրելի ձևով...Զարմանալու բաներ շատ կան: Շատերն ինձ վրա են զարմանում, թե ինչպե՞ս կարող էի սիրել մեկին, ում բոլորովին իրական կյանքում չէի տեսել, բայց ես կփաստեմ սիրուս մասին: Այո՜, հնարավոր է սերս հեքիաթային է, և մինչ այժմ էլ ես ապրում եմ հենց այդ հեքիաթում, բայց մենակ..Գուցե հնարավոր լինի հեքիաթն իրականություն դարձնել, բայց արդեն առանց քեզ..Կլինեմ ես և մեկ ուրիշը, և կձևավորվի մեկ ուրիշ սեր, որը կտեղափոխվի իրականություն և կդառնա հավերժական...Գիտեմ՝ հավերժական սեր գոյություն չունի, բայց ինքս իմ ձեռքերով այն կկառուցեմ...Այս անգամ թույլ չեմ տա սխալմունքներ, ինչպես քո դեպքում...Իմացի՛ր, ես քեզ չէի հավատում, ուղղակի սիրում էի, որովհետև ցանկանում էի քեզ տեսնել ապագայում կողքիս..Իսկ հիմա այլ է ամեն բան, քո քայլն ամեն ինչ շրջեց գլխիվայր , իմ հայացքները փոխեց կյանքի հանդեպ, ես հիմա այլ կերպ եմ մտածում...Հա՜, կասեմ նաև, որ քո մասին հիշելիս դեռ աչքերս ակամայից լցվում են, բայց չուրախանա՜ս, դա էլ է ժամանակավոր բնույթ կրում, իսկ սի՞րտս, կուզե՞ս իմանալ, թե ինչպե՞ս է այն բաբախում, ու՞մ համար է բաբախում, կամ արդյոք բաբախում է, թե՞ ոչ...Ուրեմն իմացի՜ր, դու անարժանես այնքան, որքան դավաճանները..Քո քայլը ինքնին դավաճանություն է...Հետևաբար լա՜վ իմացիր, սիրտս բաբախում է առաջվանից ավելի ուրախ, ռիթմիկ ու երջանիկ ապագայի նշույլներով...Հա՛, զարմանու՞մ ես, մի՛ զարմացիր, ես ապրում եմ բառիս բուն իմաստով, իսկ քո կողքին ես դանդաղ մահանում էի՝ ինձ հետ տանելով սրտումս կուտակված անիրական սերդ... Դու ավելին չես, քան եսասերը...Ուզու՞մ ես հիշեցնեմ այն ժամանակները, երբ չգիտեիր, թե ի՞նչ բան է իրական ու մաքուր սերը, սիրված լինելու զգացումը..Հ՜մ, դու մերժվում էիր Նրա կողմից, իսկ ես քեզ ընդունեցի այնպիսին , ինչպիսին կայիր...Եվ դա էր սխալս, որ քեզ տվեցի չափիչ շատ սիրո չափաբաժին, որը ոչ թե կախվածության մեջ գցեց քեզ , այլ սպանեց...Սպանեց նաև այն զգացմունքը, որը երբևէ ունեցել էիր իմ հանդեպ, որովհետև տվածս սերը բավականացնում էր թե՛ ինձ, թե՛ քեզ... Հոգնեցիր, գնացիր, բայց իմացի՜ր, ետ չեմ ընդունելու, հեռացի՜ր.......Դու կործանել ես մեր սերը ու կոտրել սիրտը իմ, Գիտեմ՝ հիմա ուզում ես թռնես գիրկը իմ, Ես էլ սիրտ չունեմ, իմ սիրտը քարացելա, Գժի պես քեզ սիրում էի, բայց հիմա սաղ անցելա: Ինչքան ուզում ես լացի, ուզում ես տառապի, Քեզ շատ եմ ես ներել, էս անգամ չեմ փորձի, Մոռացի՛, մի՛ հիշի, ուղղակի քեզ խնդրում եմ, Ու չհիշես էլ ինձ, ես քեզ արգելում եմ...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 887 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar