Չարություն՞ թե Բարություն - 1 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 1 » Չարություն՞ թե Բարություն
18:56
Չարություն՞ թե Բարություն

Հետաքրքիր էակ է մարդը, ի մասնավորի՝ Հայը, ինքն իր դեմ չարանում, ինքն իրեն վատաբանում, ինքն իրեն ոչնչացնում՝ իր իսկ չարությամբ՜…

Ոմանք անգամ Ալեգորիան և հռետորաբանությունն են ընկալում բառացի…խեղաթյուրում, նենգափոխում և, ըստ այդմ, թունավորում…
Չարություն՞ թե Բարություն՞—մի Տառի Մե՜ծ տարբերություն։)
Հ.Գ Չարությունն ազդում է երիկամների, լյարդի վրա… էլ չեմ ասում ուրիշի Նյարդերի մասին…։)
Հ.Գ 2. Մարդն աշխարհ է գալիս ու աշխարհից հեռանում անբաժին, ուստի մեր միակ ունեցվածքը Հետքն է. մեր հետևից թողած Բարի, ԼՈՒՍԱՎՈՐ ու Մարդկային ՀԵՏՔԸ՜՜՜
Հ.Գ.3 Ակամայից Մեծագույն Մարդասեր՝ Մեծն Թումանյանին հիշեցի՜
…Մենք ամենքս հյուր ենք կյանքում
Մեր ծննդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խնդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք` մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ...

 

Դիտումներ: 694 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar