Օպերացիոն համակարգերում սոցիալական
ցանցերի և ինտերնետային ծառայությունների ինտեգրումը գնալով դառնում է
ավելի անհրաժեշտ ու արդյունավետ: Օրինակ Facebook-ի նորությունները կամ
Gmail-ի նամակները ստուգելու համար պարտադիր չի բացել ինտերնետ
դիտարկիչները ու բացել համապատասխան կայքեր: Դրա փոխարեն հնարավոր է
օգտագործել հատուկ մինի ծրագրեր, որոնք թույլ են տալիս օգտվել սոցիալական
ցանցերից և ինտերնետային ծառայություններից անմիջապես համակարգչի
աշխատանքային էկրանից:
Հատուկ վերը նշված պահանջները բավարարելու
համար ստեղծվել է Pokki ծրագիրը, որը ոչ միայն թույլ է տալիս համակարգչի
աշխատանքային էկրանի ներքևում տեղադրել ինտերնետ ծառայությունների
հղումները, այլ նաև օնլայն տարբերակով ցույց է տալիս դրանցում առկա
թարմացումների մասին տեղեկացումներ (օրինակ նամակների քանակը):
Pokki ծրագիրը ունի նաև App
Store, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ ինտերնետային ծառայություններ և
խաղեր, որոնք կարող եք հեշտությամբ ներբեռնել և ավելացնել Pokki ծրագրին:
Այս ծրագիրը տեղադրելուց և փորձելուց հետո
կհամոզվեք, թե ինչքան է այն հեշտացնում ինտերնետային ծառայությունների և
օպերացիոն համակարգի միջև կապը:
Ներբեռնել
Ներբեռնել