Ցավը թողնում է իր վերքերը, հետքերը - 24 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 24 » Ցավը թողնում է իր վերքերը, հետքերը
11:38
Ցավը թողնում է իր վերքերը, հետքերը

Ցավը թողնում է իր վերքերը, հետքերը: Սիրտդ թուլացնում է իր զարկերը:  Ներսդ լցվում է մութը, ցուրտը: Հոգուդ անշող գիշերն է լուռ փաթաթվում ....հոգնում ես: Հոգնել ես...Դժվար է. և ավելի դժվար է դառնում, երբ ուժասպառ ծնկի ես գալիս ու մահ կանչում: Հայելի.. ու հայելու մեջ ինչ-որ վախեցած ու հոգնած հայացք: Կորած, մոլորված ինչ-որ մեկին ես տեսնում, ում դեմքին միայն ցավի հետքերն են նկատելի: Արցունքները քարացել են այտերին, իսկ շրթունքները շարունակ ինչ-որ մեկի անունն են շշնջում: Ցավոտ է, երբ դու ինքդ քեզ տեսնում ես ոչնչացած և հանձնված: Ցավոտ է, երբ գիտակցում ես, որ այլևս չես ցանկանում պայքարել ինչ-որ բանի համար:  Երբ քեզ համար ամեն ինչ մեկ է ու դու միայն ցավի հետքերի առկայությունն ես զգում հոգուդ ու մարմնիդ վրա: Ցավը հաղթում է, կտրիճաբար ցափ տալիս, ծիծաղում, հեգնում: Հույսերդ, սպասումներդ մի վայրկյանում անէանում են, փշրվում, ու դու էլ ` ոչնչանում: Հոգիդ սկսում է ցավել, երբ դու ծնկի ես գալիս իրականության առջև:  Ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս, կյանքիդ իմաստներն անհետանում են, մնում են լոկ սառն ու միապաղաղ բառերը: Քեզ զգում ես անհարմար, քեզ վատ ես զգում, անսովոր, սառը: Կարծես սեփական մարմինդ ու հոգիդ քեզ չեն պատկանում: Շրթունքներդ գնալով  սկսում են մոռանալ նախկինում անգիր արած օրենքները: Դու սկսում ես չճանաչել ինքդ քեզ, բարկանալ սեփական անձիդ վրա: Հոգիդ սկսում է ճչալ դառնության թողած վերքերից:Իսկ դու .. քո քարե ԴՈՒն  միայն ցավում է. մոռացած ամեն ինչ ու ամենքին..

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1240 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.8/12
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar