Ցավում եմ, եթե երբևէ ցավեցրել եմ... - 12 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 12 » Ցավում եմ, եթե երբևէ ցավեցրել եմ...
11:05
Ցավում եմ, եթե երբևէ ցավեցրել եմ...

Ասում են.
-Ժամանակը բուժում է բոլոր վերքերը և թողնում ամեն ինչ անցյալում...
-Ո՛չ, թույլ տվեք չհամաձայնել, գուցե ժամանակավորապես մոռացության է մատնում, բայց միայն ժամանակավորապես....
Ես չեմ ցանկանում մտածել, որ այս կյանքում այն ամենն ինչ, կատարվում է, նախօրոք կանխորոշված է:
Ո՛չ, ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք ունենք հնարավորություն տնօրինելու մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան, պարզապես պետք է փորձենք միշտ լավը և գեղեցիկը տեսնել: Չգիտես ինչու միշտ ճիշտ հակառակն է ստացվում, որն էլ հենց պատճառ է դառնում հազարավոր զույգերի բաժանության: Հավատացե՛ք, այդ բաժանությունների մեծ մասը անտեղի է՝ հիմնված որոշ անիմաստ պատճառների վրա, որոնք իրականում պատճառ հանդիսանալ կամ համարվել չեն կարող:
Մի պահ պատկերացրեք թե ինչ կլիներ, եթե բաժանության պահին ասեիք այն, ինչ ձեր սիրտն էր զգում և որքան բաժանություններից կարելի էր խուսափել արդյունքում:
Չգիտես ինչու շատերին թվում է, թե բաժանությունը միակ լավագույն ելքն է, բայց ոչ, այդպես չէ, այն միակ վատագույն տարբերակն է, որը պետք է թողնել ամենածայրահեղ իրավիճակների համար:Շատերն անում են այդ քայլը մտածելով, որ ժամանակը կանցնի և ամեն ինչ կմնա անցիալում, միանշանակ կասեմ կրկին. <<ոչ>>:Հարգելիներս ժամանակը այդքան էլ բարի չէ, ինչպես թվում է, այն ցավեցնում է այն ժամանակ երբ ամենից քիչն եք սպասում:
Հիշե՛ք.
«Սիրահարվել և սիրել կարող են բոլորը, բայց քիչ են այն սիրահարները, ովքեր կարողանում են պահել և պահպանել իրենց սերը»:Իվերջո կորցնելն հեշտ է, գտնելն է դժվար, բայց գտնելու համար նախ չպետք է կորցնել: Պահպանեք ձեր սերը, այն միակ, գեղեցիկ և անկրկնելի զգացմունքը, որն ապրում է ձեր սրտերում: Գնահատեք ձեր կողակցին և հաճախ կրկնեք այն գեղեցիկ արտահայտությունը, որի կարիքը միշտ զգում է ձեր սիրելին: Իսկ նրանք, ովքեր կանգնած են բաժանության եզրին կամ բաժանվել են իրենց սիրած էակներից, մի կողմ դրեք ամեն ինչ և արեք ամեն հնարավոր և անհնարին բան վերադարձնելու համար ձեր սերը: Հավատացե՛ք՝ երբեմն բավական է է ընդհամենը մեկ զանգ և մեկ արտահայտություն սրտից ասված.....և ամեն ինչ կրկին կվերադառնա, և, եթե իսկապես սիրում են՝ էական չէ, թե բաժանումից ինչքան ժամանակ է անցել (1 օր, 1շաբաթ, 1 ամիս թե 1 տարի)...անպայման կվերադարնան....մի՛ վախեցեք այդ քայլից և փորձե՛ք վերադարձնել ձեր սերը....

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1210 | Ավելացրեց: gariknina | Գնահատական: 4.9/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 KARINA • 23:33, 12.12.2012
ES DEZ HET HAMADAYN EM SHNORHAVORUM EM SHAT GEXECHIK EV CISHT XOSQER EQ GREL APREQ.)))))))))))))
avatar
2 gariknina • 11:51, 13.12.2012
snorahakal em ))))))))))))))))))0
ComForm">
avatar