Ցավալի է: Դա երբ եռման ջուրը լցվում է ոտքերիդ ու չես կաողանում քնել ամբողջ գիշեր:
Ցավալի է: Դա երբ չես կարող գրկել մայրիկիդ ու հայրիկիդ, քանի որ նրանք այլևս չկան:
Ցավալի է: Դա երբ աչքերիդ առաջ հինգ տարեկան աղջկան ավտովթարի են ենթարկում:
Ցավալի է: Դա երբ կինը երկար տանջվելուց հետո չի լսում նորածին երեխայի լացը:
Ցավալի է: Դա երբ մահանում է այն մարդը, ով ամենից շատ էր ուզում ապրել:
Ցավալի է: Դա երբ իմանում ես այն ինքնաթիռի վթարի մասին, որի մեջ քեզ շատ հարազատ մարդիկ կային:
Ցավալի է: Դա երբ ձեռքի մի հիմար շարժումով քեզ դարձնում են հաշմանդամ:
Ու ես կարող եմ դեռ շատ օրինակներ թվել, երբ իրոք ցավալի է, իսկ դա մնում է ներսում՝ հոգու խորքում: Ձեր այդ անպատասխան սերն ու բաժանումներնն ուղղակի անհամեմատելի են այս մեծ ցավերի հետ: Ձեր անպատասխան սերն այնպիսի ցավերի է բերում, որ մի քանի շիշ օղուց ու վիսկիից, ծխախոտի մի քանի տուփից ու մի քանի անծանոթ դեքերից հետո կանցնի, իսկ իրականը միշտ մնում է սրտում, մտքում, բանականության մակերեսի վրա:
Դրա համար ավելի խորը մտածեք, լաց լինելուց ու երակներ կտրելուց առաջ...Արժի արդյո՞Ք սիրո համար.