
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Կլարա Քուոելլն իր ծննդյան 102-ամյակի նախօրեին հրաժարվել է ծխելուց: Բրիտանուհին առաջին անգամ ծխել է 1931 թ.: Վաղ մանկության տարիներին թոքախտով հիվանդացած Քոուելլն իր կյանքի ընթացքում գրեթե 60 հազար գլանակ է ծխել: Բայց իր ծննդյան 102-րդ տարեդարձից մեկ շաբաթ առաջ որոշել է հրաժարվել այդ վատ սովորությունից: Այդ որոշումը կայացվել է ոչ թե վախից սեփական առողջության համար, այլ նրա հարազատների մտավախությունից, որ ծխախոտի կրակը կարող է հրդեհի պատճառ դառնալ: «Մորս երկարակեցության գաղտնիքը ծխախոտն է և մեկ վիսկիով թեյը: Դրան գումարած ծանր աշխատանքը և աղքատությունը: Դա բոլորի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում»,- պատմել է հոբելյարի 69-ամյա աղջիկ Լինդան: Փրեսթոն քաղաքի ծերանոցում ապրող Կուոելլն իր հոբելյանը նշել է իր ընտանիքի հինգ սերունդների հետ միասին` իր սիրած գարեջրատանը: Իր հանգուցյալ ամուսին Ջորջի հետ նա մեծացրել է չորս երեխա: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, եբբ նրա ամուսինը մեկնել է ճակատ, մասնագիտությամբ դերձակ Կլարան պարաշյուտներ է կարել բանակի համար: Բացի չորս երեխաներից, նա ունի 9 թոռ, 12 ծոռ և 4 ծոռան ծոռ: