
Հավանաբար շատերդ եք հանդիպել այնպիսի արվեստի գործերի, որոնց մեջ կա գաղտնիք, ինչ-որ առեղծված: Այսօր ես հայտնաբերեցի այսդպիսի մի գործ, որի մասին էլ կուզեի կիսվել ձեզ հետ:
Այս կտավը (1902թ.) կրում է հունգարացի նկարիչ Տիվադար Չոնտվարի-Կոստկու ձեռագիրը: Ստեղծագործությունը կոչվում է "Ծեր ձկնորսը": Ասում են, որ նկարում կա որոշակի ենթատեքստ. յուրաքանչյուր մարդու մեջ կա թե՛ աստված, թե՛ սատանա:Արվեստաբանները երկար քննարկումներ էին ունենում այս կտավի վերաբերյալ, հնչում էին բազմաթիվ տարաբնույթ կարծիքներ: Պարզ էր, որ լուծումն ակնհայտ է, բայց և պարզ ու դատարկ բան չէ:
Բայց գաղտնիքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Արվեստաբաններից մեկը "ֆայմեց" նկարը կիսել երկու մասի ուղղահայաց պահած հայելու միջոցով: Կոմպոզիցիայի աջ և ձախ կողմերը զգալի տարբերվում էին իրարից: Բացի դիմագծերի տարբերությունից, տարբեր են նաև հետևի ֆոները: Ձախ կողմում հանդարտ ծով է, մինչդեռ աջ կողմում փոթորիկ է (դե ծերունու տեսանկյունից աջ ու ձախը լրիվ տարբեր են):
Այսպես կարող եք վերցնել սովորական ուղղանկյուն հայելի, դնել նկարի մեջտեղում և կստանաք այս պատկերը.