ԾԱՄՈՆ-Ի ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ - 7 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 7 » ԾԱՄՈՆ-Ի ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19:07
ԾԱՄՈՆ-Ի ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նրանց, ովքեր տարել են ստամոքսի քաղցկեղի վիրահատություն, առանց շաքարի ծամոն ծամել, ինչը թույլ կտա արագ վերականգնել մարսողական համակարգը: Ինչպես գրում է The Telegraph-ը, այս մեթոդը թույլ է տալիս հիվանդներին հիվանդանոցից դուրս գրվել երկու օր ավելի շուտ: Լոնդոնի համալսարանական քոլեջի վիրաբույժը խորհուրդ է տվել այդ վիրահատությունից հետո օրական երեք անգամ մեկ ժամ ծամոն ծամել: Ալասթեր Վինձորը նշել է, որ հիվանդները վիրահատությունից հետո երկար են մնում հիվանդանոցում միայն այն պատճառով, որ աղիները չեն ակտիվանում և անցնում են «քնած» վիճակի: Ծամոնն ակտիվացնում թքարտադրությունը, ինչը ստիպում է ակտիվանալ ենթաստամոքսային գեղձին, որի արտադրած ֆերմենտների շնորհիվ աղեստամոքսային համակարգը սկսում է բնականոն գործել: Բժիշկները նաև ապացուցված են համարում, որ ծամոնն օգնում է ծննդկան կանանց, որոնք երեխա են ունեցել կեսարյան հատումով:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1082 | Ավելացրեց: nazeli | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar