Ապրիլի 27-29-ը Ծաղկաձորում կանցկացվի հաքաթոն, որի նպատակն է ստեղծել
հայ հասարակության համար անհրաժեշտ ու հետաքրքիր ծրագրեր, որոնք աշխատում
են Android օպերացիոն համակարգով, և Google Chrome դիտարկչի համար
նախատեսված հետաքրքիր հավելումներ (extensions/apps), ինչպես նաև մեծացնել
հետաքրքրությունը մոբիլ և ցանցային տեխնոլոգիական լուծումների հանդեպ:
Մասնակիցների կողմից ներկայացվող նախագծերի գրանցումը տևելու է մինչև
ապրիլի 18-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների կողմից կդիտարկվեն
բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները, որոնք հնարավորություն
կունենան մասնակցելու երկօրյա հաքաթոնին: Ընտրված մասնակիցներն ապրիլի
20-ին կհրավիրվեն նախնական հանդիպման, որտեղ հարց ու պատասխանների միջոցով
կկարողանան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ հաքաթոնի
վերաբերյալ:
Ընտրված մասնակիցները կկարողանան աշխատել իրենց նախագծերի վրա մինչև ապրիլի 27-ը:
Ապրիլի 27-ի երեկոյան թիմերը կուղևորվեն Ծաղկաձոր, որտեղ պետք է
հաքաթոնի երկու օրերի ընթացքում շարունակեն աշխատել իրենց նախագծերի վրա,
իսկ հաքաթոնի երկրորդ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝
հնարավորինս պատրաստ վիճակում:
Միջոցառման ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն 6-8 անդամներ` «GTUG
ՀԱՅԱՍՏԱՆ» խմբի համակարգողներ, «Vivacell –MTS» և «Mediamax»
ընկերությունների աշխատակիցներ, արտասահմանից հրավիրված հյուրեր, ինչպես
նաև հայկական ՏՏ ընկերություններից հրավիրված մասնագետներ: Գրանցվելու և այլ մանրամասների համար այցելեք այստեղ: