Ծիծաղ. լավագույն դեղամիջոցը - 3 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 3 » Ծիծաղ. լավագույն դեղամիջոցը
16:14
Ծիծաղ. լավագույն դեղամիջոցը

Երբ դուք ուղղակի ծիծաղում եք կամ կատակում, դրանով ուղղակի օգնում եք  ձեր իմունային համակարգին, մեծացնում եք ձեր էներգիան, թեթևացնում եք ցավը` ձեզ ավելի ուժեղ ու առողջ դարձնելով:

Ծիծաղը ամենաուժեղ հակաթույն է սթրեսի, ցավի և կոնֆլիկտի դեպքում: Այն ձեզ տալիս է ոգեշնչում, կայունություն, կենտրոնացվածություն և աշխուժություն, կապում է մյուսների հետ:

Ծիծաղը թուլացնում է ամբողջ մարմինը և հանում է ֆիզիկական լարվածությունը. ձեր մկանները մոտավորապես 45 րոպե լարված չեն լինում:

Ծիծաղի ժամանակ էնդորֆինի քանակը մեծանում է, և  որոշ ժամանակ թուլանում է ցավի զգացումը: Ծիծաղը լայնացնում է արյան անոթները` օգնելով արյան շրջանառությանը և սրտի աշխատանքին:

Շատ մեծ է ծիծաղի հոգեբանական օգուտը: Այն ավելացնում է երջանկությունը և եռանդը, մեղմում է տագնապն ու վախը, բարձրացնում է տրամադրությունը, ուժեղացնում է հարաբերությունները, մյուսներին դեպի մեզ է գրավում, օգնում է հաղթահարել կոնֆլիկտները և տհաճ իրավիճակները:

Ծիծաղը օգնում է մեզ լավ զգալ, և այդ զգացողությունը մեզ հետ է մնում նույնիսկ այն ժամանակ, երբ դադարել եք ծիծաղել: Ի տարբերության տխրության և ցավի`  ծիծաղը տալիս է քեզ խիզախություն և ուժ` նոր ճանապարհներ գտնելու: Այն հնարավորություն է տալիս իրավիճակին ավելի թեթև ու ռեալ նայել:

Հումորը և խաղային իրավիճակները մեծացնում  են հարաբերությունների ամրությունը` դրական էմոցիաները կապող միջոց հանդիսացնելով: Միասին ծիծաղելու ժամանակ միմյանց միջև կապ է ստեղծվում:

Հումորի և խաղի շատ օգտագործումը առօրյա կյանքում լավացնում է ձեր կապերը ընտանիքի անդամների, աշխատակիցների և ընկերների հետ`ձեր  կյանքի որակը լավացնելով: Ծիծաղը ձեր անձը դարձնում է ավելի սպոնտան, և դուք վեր եք բարձրանում ձեր առօրյա իրականությունից: Ծիծաղի միջոցով մոռանում եք քննադատությունը, դատապարտումը, կասկածները:  Ծիծաղը հնարավորություն է տալիս դուրս հանել ձեր շատ խորքային էմոցիաները:

Բայց այս ամենի հետ մեկտեղ կարևոր է այն հանգամանքը, որ ի տարբերություն  երեխաների` մեծերը քիչ են ծիծաղում` զրկվելով վերոնշյալ առավելություններից: Հաջորդ հոդվածում կտանք այն միջոցները, որոնք օգնում են մեզ ծիծաղել:



 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 834 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 shushanik • 12:47, 04.07.2012
hastat 9 9 9 9 9
ComForm">
avatar