Ծաղիկների նշանակությունը - 13 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 13 » Ծաղիկների նշանակությունը
15:19
Ծաղիկների նշանակությունը
Չի կարելի ծաղկեփնջի մեջ ներառել սուր հոտով ծաղիկներ, ինչպես նաև ծաղկեփունջը չպետք է լինի խիստ ծանր, քանզի հարսը այն պետք է բռնի գրեթե ողջ օրվա ընթացքում:
Ծաղիկների ընտրության ժամանակ մեծ նշանակություն է տրվում հարսի տարիքին: Հասուն կնոջը ավելի հարմար են վառ գույները, էկզոտիկ ծաղիկները և ավանգարդ ձևերը: Երիտասարդ հարսիկին կարելի է առաջարկել նուրբ և մեղմ գույներով ծաղիկներ, որոնք կընդգծեն նրա անմեղությունը և համապատասխան կլինեն հարսի կոկոն գեղեցկությանը: Թերթիկները նոր բացող ծաղիկ հիշեցնող գեղաշուք հարսի ձեռքերում աննման կդիտվեն նոր բացվող, դաշտային և անտառային ծաղիկների նրբաճաշակ համադրությունը: Նման ծաղկեփնջի բնական լինելը կընդգծի նրա նուրբ գեղեցկությունը: Հարսանեկան ծաղկեփնջին հատուկ իմաստ կարող է հաղորդել ծաղիկների նշանակության իմացությունը: Այն կարող է բացահայտել նվիրվող ծաղկեփնջի գաղտնի նշանակությունը:


  • Ալարկոտ (Лень) -ընտանիքի խորհրդանիշ:
  • Ամբրոզիա - ձեր սերը փոխադարձ է:
  • Անմոռուկ - հիշողություններ, անկեղծ սեր:
  • Անյուտայի աչիկներ - իմ մտքերը քեզնով են տարված:
  • Արեւածաղիկ - հպարտություն:
  • Աստղածաղիկ (Астра) - սիրո, նրբաճաշակության խորհրդանիշ:
  • Բաղեղ, պատատուկ (плющ) - հավատարմություն, ընկերություն, 
        կապվածություն:
  • Բեգոնիա -ի սրտե ընկերություն:
  • Գարնանածաղիկ (примула) - ես չեմ կարող ապրել առանց քեզ, երեկոյան` 
        անհամատեղելիություն:
  • Գաուլտերիա - ներդաշնակություն:
  • Գլադիոլուս - ես իրոք անկեղծ եմ, գլադիատորների ծաղիկ:
  • Գլիցինիա - բարի գալուստ:
  • Գլոկսինիա - սեր առաջին հայացքից:
  • Դափնեվարդ (Олеандр) - ուշադրություն:
  • Դելֆինիում - փոփոխականություն:
  • Զանգակներ - հնազանդություն:
  • Զանգակներ իռլանդական - հաջողություն:
  • Ժասմին - դու ինձ երբեւէ կսիրե±ս:
  • Իրիս - քո ընկերությունը թանկ է ինձ համար:
  • Լամինարիա - տխրություն:
  • Լեռնավարդ (Азалиа) - իմ կիրքը քո նկատմամբ անսահման է,Դու այնպես
        նուրբ ես, պահպանիր քեզ ինձ համար:
  • Լիլիա - նարնջագույն` ատելություն, սպիտակ` մաքրություն,
        անմեղություն, վեհաշությություն, դեղին` թեթեւամտություն, սուտ,
        կալլա` գեղեցկուհի, վագրագույն` հպարտություն:
  • Խոլորձ (Орхидея) - սեր, նրբաճաշակություն, գեղեցկություն:
  • Խորդենի (Герань) - անմտածվածություն:
  • Կակաչ - մշտական քուն, մոռացություն, կարմիր` հաճույք,
        բավականություն, դեղին` հարստություն, հաջողություն:
  • Կակտուս - համառություն:
  • Կղբի, Մագնոլիա - վեհանձնություն, գերազանց սիրեկան,
        հեղինակություն:
  • Հարդենիա - Դու իմ սերն ես, Դու հիասքանչ ես:
  • Հերացինտ - երկնագույն` համաձայնեցվածություն, բոսորագույն`
        մոռացիր ինձ, կարմիր` խաղ, սպիտակ` ես կաղոփեմ քեզ համար, դեղին` խանդ:
  • Հոտավետ սիսեռ (Душистый горошек) - ցտեսություն, հեռանալ:
  • Հորտենզիա - սառնություն, անտարբերություն:
  • Ձարխոտ (Папоротник) - մոգական, վստահություն:
  • Մանուշակ - արժանապատվություն, համեստություն, սպիտակ` փորձենք
        երջանիկ լինել:
  • Մարգարիտկա - անմեղություն, մաքրություն:
  • Մրտենի (Мирт) - սեր, հարսանիք, հրեական խորհրդանիշ:
  • Մեխակ - վարդագույն` երբեք քեզ չեմ մոռանա, կարմիր` հիացմունք, սիրտս
        ցավում է քեզ համար, բոսորագույն` փոփոխականություն, միագույն`
        այո, ոչ միագույն` ոչ, սպիտակ` անմեղություն, անկեղծ սեր, դեղին` դու
        խուսափում ես ինձնից:
  • Յասաման - գեղեցկուհի:
  • Նարգիզ - միշտ եղիր այնպես, ինչպես կաս:
  • Նարդոս (Лаванда) -հիացմունք, մենություն:
  • Վաղինակ (Наготки) - տխրություն, խանդ, դաժանություն:
  • Վայրի ելակի ծառ - ես քեզ սիրում եմ:
  • Վարդ - կարմիր` սեր, ես քեզ սիրում եմ, կիրք,
                    մուգ կարմիր` սուգ,
                    վարդագույն` գերագույն երջանկություն, 
                    սպիտակ` մաքրություն, անմեղություն,
                    թեյի` ես միշտ հիշում եմ,
                    սպիտակ չորացած` ավելի լավ է մահ, քան անամոթություն,
                    դեղին` խանդ, զգացմունքները պահպանելու փորձ:
  • Վասիլյոկ - չեմ համարձակվում արտահայտել զգացմունքներս:
  • Ցինիա - կարմիր` երկարատեւ կապվածություն, սպիտակ` բարություն,
        մեծահոգություն, դեղին` ես քեզ հիշում եմ ամեն օր:
  • Փշարմավ (Остролит) - ընտանեկան երջանկություն, պաշտպանություն:
  • Քամելիա - հիացմունք, վարդագույն` կարոտում եմ քեզ, կարմիր` դու հուրն ես իմ սրտի,
        սպիտակ` դու հիասքանչ ես:
  • Քաջվարդ (пион) - երջանիկ հարսանիք, ուրախ կյանք:
  • Ոսկեծաղիկ (Хризантема) - դու հիանալի ընկեր ես, կարմիր` ես սիրում եմ,
        սպիտակ` ճշմարտություն, դեղին` քնքուշ սեր:
  • Քրքրում, զաֆրան (Крокус) - ուրախություն:
  • Ֆրեզիա - վստահություն:

  •  

    Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 2936 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
    Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
    Բոլոր մեկնաբանությունները: 1
    avatar
    1 Manush • 17:02, 15.04.2013
    xd 4 4 4 4 4 3
    ComForm">
    avatar