Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Էդվարդսը հայտնագործել է սարք, որը կարող է հեռվից փոխանցել բույրերը: Առաջիկայում որոշիչ փորձարկում կանցկացվի. oPhone անունով սարքը iPhone-ով Ատլանտյան օվկիանոսից այն կողմ՝ Փարիզի բնակչի հեռախոսին կուղարկի բույրերը:Սմարթֆոնը oPhone-ի շնորհիվ կճանաչի այն՝ իր հիշողության մեջ առկա բույրերի կոմբինացիայի շնորհիվ:Էդվարդսը հույս ունի, որ վերջնական փորձարկումները հաջող կանցնեն եւ մարդիկ կարող են նույն հաճախականությամբ հոտավետ նամակներ ուղարկել, ինչպես ուղարկում են sms-ներ եւ նկարներ:Հաջողության դեպքում գիտնականը մտադիր է համագործակցել Facebook-ի եւ Twitter-ի հետ, հայտնում է «Ռոսբալտը»:Բույրերը Էդվարդսը մտադիր է ուղարկել հատուկ oSnap հավելվածով:Յուրաքանչյուր բույր կազմված է 32 յուրօրինակ հոտերից, որոնք կարել է կոմբինացնել մոտ 300 տարբերակներով:Եթե օրինակ պետք է պիցցայի հոտ ստանալ, հարկավոր է միացնել պանրի, սոխի եւ լոլիկի հոտերը:Առաջին oPhone-ները վաճառքում կհայտնվեն 2015-ի սկզբին եւ կարժենան 149 դոլար, փոխանցում է Niasam-ը: