Բորատը, գիշերանոցով նապաստակը, ուրվականը եւ ուրիշներ Երեւանում “Harlem Shake” են պարել - 24 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 10.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Բորատը, գիշերանոցով նապաստակը, ուրվականը եւ ուրիշներ Երեւանում “Harlem Shake” են պարել
18:47
Բորատը, գիշերանոցով նապաստակը, ուրվականը եւ ուրիշներ Երեւանում “Harlem Shake” են պարել
Վերջին երկու շաբաթվա ընթացքում համացանցային սենսացիա դարձած "Harlem Shake” պարը մուտք է գործել նաեւ Հայաստան ու հայկական ինտերնետ տիրույթ: Երեւանյան "Harlem Shake”-ի թերեւս ամենակազմակերպված ու մասշտաբային նկարահանումները կայացել են հենց երեկ` փետրվարի 23-ին` "Crossroad” ակումբում: 
Նախաձեռնության կազմակերպիչ Գալուստ Ստեփանյանը, նկարահանումներից առաջ ողջունելով բոլոր հավաքվածներին, շնորհակալություն է հայտնել մասնակցություն ցուցաբերելու համար ու ներկայացրել խենթ պարի "կանոնները”. "Տարածված ձեւաչափի համաձայն` 15 վայրկյան պարելու է սաղավարտով տղան, որից հետո կադրը փոխվելու է ու կերպարանափոխված բոլոր մասնակցիները միանալու են նրան` ու այդպես եւս 15 վայրկյան: Խնդրում եմ լինել հնարավորինս գիժ, բայց լուրջ:)”: 
Հրահանգից հետո սաղավարտով տղան գործի է անցել, իսկ վայրկյաններ անց նրան են են միացել Բորատը, Մեծ Բրիտանիայի թագուհին, ինչ-որ ծովահեն` գուցե Կարիբյան ծովից, գիշերանոցով նապաստակը, կիթառահար-ֆուտբոլիստը ու էլի զվարճալի մի շարք կերպարներ, որոնք իրենց անհեթեթ շարժումներով փորձել են հնարավորինս օրիգինալ դարձնել հերթական, բայց հայկական "Harlem Shake”-ը: 
Հավատացեք, նկարահանումների ընթացքը չափազանց զվարճալի է եղել, իսկ թե ինչպիսին է արդյունքը, կարող եք գնահատել ինքներդ` դիտելով ստորեւ ներկայացված հոլովակը

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 631 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 4.5/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar