BMW կոնցերնը հաստատել է նոր սպորտային կրոսովեր X4-ի արտադրության մասին լուրերը: X4-ը կկառուցվի վերջին սերնդի X3-ի բազայի վրա:
Արդեն շուտով, մոտակա ժամանակներս
բավարիական կոնցեռնը մտադիր է ավելի քան 900 մլն. դոլար ներդրում կատարել
իր Ստրասբուրգում և Հարավային Կարոլինայում գտնվող գործարաններում նոր
սպորտային BMW X4 կրոսովերի արտադրության կազմակերպման համար: Բացի նրանից որ BMW X4-ը և X3 պլատֆորմները կունենան նույնատիպ գծեր, այդ թվում նաև կախոցներ, փոխանցման տուփ և թափքի որոշ էլեմենտներ՝ X4-ը կլինի ավելի սպորտային և շքեղ մոդել:BMW X5 և X6-ի օրինակով այն կունենա ձ տեղանոց սրահ և ավելի ցածր և սպորտային սիլուետ, քան X3-ը:Շարժիչային համակարգը իր մեջ կներգրավի 6 գլանանոց բենզինային և դիզելային տուրբոշարժիչ: Նոր BMW X4-ի դեբյուտը կարող է տեղի ունենալ 2014թ: Քիչ ուշ կհայտնվի նաև նրա լիցքավորված X4 М տարբերակը: