Բարսելոնան՝ Իսպանիայի գավաթակիր - 27 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 27 » Բարսելոնան՝ Իսպանիայի գավաթակիր
14:27
Բարսելոնան՝ Իսպանիայի գավաթակիր

Կատալոնական Բարսելոնան պատմության մեջ 26-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Իսպանիայի գավաթակիր: Մադրիդի Վիսենտե Կալդերոն ստադիոնում կայացած Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Խոսեպ Գվարդիոլայի թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Բիլբաոյի Ատլետիկի դարպասը: Մեկնարկային 25 րոպեներից հետո կատալոնացիները երեք գնդակի առավելություն ունեին: Բասկերը նույնպես մի քանի լավ գոլային պահեր ունեցան, սակայն այդպես էլ չկարողացան գրավել Բարսելոնայի դարպասապահ Խոսե Պինտուի պաշտպանած դարպասը: Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Արգենտինացին իր 73-րդ գոլը խփեց 2011/2012թթ. մրցաշրջանում՝ թարմացնելով սեփական ռեկորդը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 801 | Ավելացրեց: LeNoK | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 LiD • 18:00, 27.05.2012
6 6 6 6 BaaaRCaaa FoooREVeeeeR 5 5 5
ComForm">
avatar