Յուրաքանչյուր ոք շրջապատին նայում է սեփական տեսակետից և իր ենթագիտակցության մեջ յուրաքանչյուր կենսական իրավիճակ աստիճանավորում է սեփական բարոյական նորմերով: Ընդհանրապես ասած, բարոյականություն ես հակված եմ դիտարկել որպես ավելի շատ հասարակական կատեգորիա, քան թե անձնական: Տղամարդու համար անբարոյականության գագաթնակետ եմ համարում իր խոսքը չհարգելը, գետնով տալը, անպատասխանատու լինելը սեփական խոսքի, արտասանած բառի հանդեպ: Կանանց համար անբարոյականության գագաթնակետ եմ համարում այդպիսի տղամարդու կողքին գտնվելը: Բարոյականության նորմերն ամեն մեկի համար տարբեր են , քննարկել ու առավել ևս մեղադրել ինչ-որ մեկին չենք կարող ։ Եթե ես հիմա համարեմ փողոցում համբուրվելն անբարոյական , ապա պիտի վիրավորած լինեմ շատ համբուրվող զույգերի , սակայն եթե ես ինքս դա համարում եմ քիչ հաճելի , , ապա պիտի չկրկնեմ նույնը ։