Դիեգո Լոպեսը, ով ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 3-ին, արդեն պաշտոնապես համարվում է «Ռեալի» ֆուտբոլիստ: Ինչպես գիտենք, Լոպեսի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2016/17թթ. մրցաշրջանը: 31-ամյա դարպասապահը, ով իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Ռեալի» մանկապատանեկան ակադեմիայում, «Ռեալից» տեղափոխվել է սկզբում «Վիլյառեալ», որտեղ խաղացել է 5 տարի, այնուհետև` «Սևիլիա»: Նրա` «Ռեալ» տեղափոխվելուն կա հստակ մի բացատրություն. Դիեգոն այստեղ է, որպեսզի փորձի լրացնել վնասվածք ստացած Իկեր Կասիլյասին, ով ձեռքի մատների բորբուքումի և նախադաստակային կոտրվածքի պատճառով չի կարողանա թիմի օգնել ութից տասներկու շաբաթ: 2000/01թթ. մրցաշրջանում Լոպեսը միացավ «Ռեալի» առաջին թիմին: Այդ ժամանակ Դիեգոն ընդամենը 18 տարեկան էր և ուներ 1,96 սմ հասակ: 2001 թվականին Դիեգոն վարձավճարով տեղափոխվում է «Ալկոյանո», որի կազմում հանդես է գալիս մինչև 2003 թվականը: Այնուհետև Դիեգոն վերադառնում է տուն և շարունակում է իր ելույթները «Ռեալի» երկրորդ թիմում` Կաստիլիայում: 2006 թվականի ապրիլի 30-ին Լոպեսը իր դեբյուտի հանդիպումն է անցկացնում առաջին թիմի կազմում, որում «արքայական» ակումբը Լա լիգայի շրջանակներում նվազագույն հաշվով առավելության է հասնում «Օսասնունայի» նկատմամբ: 2007 թվականին Լոպեսը 5 տարվա պայմանագիր է ստորագրում «Վիլյառեալի» հետ: «Դեղին սուզանավերի» կազմում նա անցկացրել է 171 հանդիպում և ստացել է մոտ 16,000 րոպե խաղաժամանակ: «Վիլյառեալից» հետո Լոպեսը տեղափոխվում է «Սևիլիա», որտեղ անցկացնում է 8 հանդիպում: Այժմ նա վերադառնում է հարազատ օջախ, որի գույները երկարատև դադարից հետո կպաշտպանի մինչև 2016/17թթ. մրցաշրջանի ավարտը: