ԲԱՐԵՎ,ԹԱԽԻԾ... - 9 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 9 » ԲԱՐԵՎ,ԹԱԽԻԾ...
15:42
ԲԱՐԵՎ,ԹԱԽԻԾ...

Բարև՛, թախիծ..Այդ դու° ես..Ո՛չ, ես չեմ ճանաչում քեզ: Մի ժամանակ ես տագնապ էի զգում քո ներկայությունից: Իսկ հիմա դու այնպես սովորական ես…Այնպես սովորական ես դարձել,թախիծ…Այն ժամանակ հույզերով ու կարոտով էիր փաթաթված…Իսկ հիմա` հստակ,պարզ…Դու փոթորկում էիր հոգիս, իսկ հիմա խաղաղ ես դու, և ես` նույնպես…
Ինչու° ես ժպտում…Իսկ ու°ր է քո հին, նենգոտ ժպիտը…Ոչինչ, ոչինչ չկա անցյալից…Այն օրերին դու պատմում էիր ինձ խանդի ու խաբկանքի մասին..Հիասթափությունների ու սպասումների մասին…Իսկ այսօր լուռ ես,մեղմ,մտածկոտ…Ա՜խ, իմ թախիծ, ոչինչ առաջվանը չէ…

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 1116 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Anka97 • 16:58, 09.08.2012
vochinch arajvan@ chi mnum.......amen inch ancoxik e...
ComForm">
avatar