Բարև StatusCka.Ru - 26 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 26 » Բարև StatusCka.Ru
02:57
Բարև StatusCka.Ru

Բարև StatusCka.Ru, բարև Ձեզ սիրելի այցելուներ, հարգելի ադմինիստրացիոն անդամներ, լրագրողական և մոդերատիվ կազմ: Գրանցված լինելով կայքում ընդամենը 10 օր, շատ կարճ ժամանակում հասցրեցի սիրել այս կայքը, ինչպես նաև գրանցմանս առաջին օրից սկսած, կայքի ադմինիստրատորներից ARTURI վստահությամբ համալրեցի կայքի լրագրողական շարքերը: Ում մասին կխոսեմ և շնորհակալական խոսքերս կասեմ այս հոդվածում մի փոքր ավելի ուշ: Մինչ այդ նախ և առաջ կուզենայի նշել հետևյալը՝ գնահատելով կայքի ադմինիստրացիայի ջանքերով կայքի ստեղծումը, և նրանց տարած աշխատանքները կայքի բարելավմանը նպաստելու համար, սկսած կայքի տեսքից, մենյուներից և ենթամենյուներից, իրենց մեջ ներառող բազմաբովանդակ հոդվածներից , անուներից, տարբեր կատեգորիաների հետաքրքիր ստատուսներից, նկարներից, որոնց մեջ իրենց բաժին ներդրումն ունեն նաև կայքի լրագրողական և մոդերատիվ անձնակազմը, եզրակացրեցի հետևյալը, որ այս կայքում այցելուները կարող են գտնել այն ինչ իրենց հարկավոր է, համատեղելով հաճելին օգտակարի հետ ,անցկացնելով լավ ժամանակ, շփվել և շփման արդյունքում ձեռք բերել խելացի ընդունակությունների տեր ընկերներ այս ժամանացային պորտալում ընդ որում հայկական ստատուսների առաջին կայքում, որտեղ զետեղված են այն ամենը, որ հետաքրքրում է թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, հարցման արդյունքներին հետևելով հասկացա,որ կայքից օգտվում են տարբեր տարիքային խմբերի մարդիկ: Ինչից կարելի է եզրակացնել, որ այն հետաքրքում է բացառապես բոլորին: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք կայքի հիմնադիր-ադմին ARTUR-ին, մյուս երկու ադմինիստրատորներ՝ TIKO-յին և HOVO-յին, մոդերատորներին՝ հատկապես այն մարդուն ում հետ փոքր ինչ հասցրել եմ շփում ունենալ՝ Anka97-ին, լրագրողներին, որոնց հետ երևի դեռ կհասցնեմ ծանոթանալ, և բոլոր-բոլորին ովքեր իրենց ներդրումն ունեն կայքի բարելավման և ստեղծման գործում, և հատկապես Ձեզ հարգելի այցելուներ, քանի որ մենք բոլորս անում ենք այս ամենը Ձեր հաճելի հանգիստը ապահովելու և բարձր տրամադրություն հաղորդելու համար: Թվում է թե հոդվածումս այսօր միայն խոսելու եմ
StatusCka.Ru-ի մասին, բայց ես կփորձեմ գերազանցել Ձեր բոլորի սպասելիքները և մտածածինը: Ունեմ մի փոքրիկ անակնկալ և այցելուների և ըստ երևույթին կայքի օգտվողների համար: Անականկալս հարցազրույցի տեսքով է, բացահայտելու համար  մի հիանալի անձնավորության իրական կյանքումով լինելու և նրա մասին ավելին իմանալը: Երևի շատերտ կռահեցիք ում մասին է խոսքը: Խոսքը իմ համար շատ սիրելի մի անձնավորության մասին է, ում ճանաչում եմ ընդամենը մի քանի օր, բայց չնայած դրան ի շնորհիվ նրա բարձր մարդկային արժանիքների, այցելուների հետ համեստ և ո՛չ գոռոզ վերաբերմունքի և մի շարք այլ դրական հատկանիշների նա ինձ համար դարձել է հիանալի անձնավորություն, ում հարգում եմ թե՛  որպես մարդ և թե՛ որպես կայքի ադմինիստրատոր, չչարաշահելով  Ձեր համբերությունը հարգելի ընթերցողներ,ներկայացնեմ նրան: Խոսքս կայքի հիմնադիր ադմինիստրատոր ARTUR-ի,նույն ինքը Արթուր Ավետիսյան մասին է:

1.Բարև Ձեզ հարգելի ադմինիստրատոր ցանկանալով պատրաստել մի փոքրիկ անակնկալ բոլորի համար,ցանկացա հարցազրույց ունենալ Ձեր հետ,կարող եք մի փոքրիկ ժամանակ տրամադրել ինձ,այն անցկացնելու համար?
- Բարև Ձեզ այո իհարկե մեծ սիրով:

2.Դուք իմ և մեր կայքի այցելուների համար հարգելի ադմին եք իսկ ով եք դուք իրական կյանքում, ընկերների և Ձեր շրջապատի համար, Ձեր անուն ազգանունը, ինչպես են Ձեզ դիմում ընկերական շրջապատում եթե կարելի է, որտեղ եք սովորում Ինչ եք ցանկանում դառնալ:
- Նախ երևի ներկայանամ Արթուր Ավետիսյան ծնվել եմ 1995 թվականին՝ Գյումրիում և մինչ օրս ապրում եմ այստեղ: Սովորում եմ Գյումրու թիվ 7-րդ դպրոցում: Ցանականում եմ դառնալ ծրագրավորող:

3.Ինչով եք սիրում զբաղվել ազատ ժամանակ
- Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում քանի, որ ազատ ժամանակս տրամադրում եմ կայքի բարելավմանը:

4.Ունեք քույր կամ եղբայր
-Այո ունեմ երկու եղբայր:

5.Բնավորությամբ ինչպիսի մարդ եք
-Դժվարանում եմ պատասխանել:

6.Ձեր կարծիքով որն է Ձեր բնավորության այն դրական գիծը, որ ստիպում է մարդկանց և Ձեր ծանոթներին հարգել և սիրել Ձեզ:
-Եթե կարելի է այս հարցին չպատասխանեմ:

7. Իսկ բացասականը
-Բացասական կողմ բոլորն ել ունեն ես բացառություն չեմ:

8.Իսկ ինչը այս կյանքում ամենաշատը կարող է Ձեզ հունից դուրս բերել:
- Այս կյանքում ինձ ամենաշատը հունից կարող է հանել դավաճանությունը:

9.Ինչպես եք վերաբերում ստին և կեղծավոր մարդկանց
-Կեղծավոր մարդկանց ուղղակի տանել չեմ կարող: Այս կյանքում այդպիսի մարդ երևի չլինի, որ կյանքում մի անգամ սուտ խոսացած չլինի,բայց իմ կարծիքով ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

10. Ինչպես եք վերաբերում սեր ասվածին,սիրահարված եք կամ երբևէ եղել եք
-Նախ ասեմ, որ հավատում եմ սեր առաջին հայացքից ասվածին: Իսկ մյուս հարցին գերադասում եմ չպատասխանել:

Ինչպես արդեն խոստացա շրջանցել անձնական հարցերը,և անդրադառնալ կայքին վերաբերող հայրցերիս:
Նախ և առաջ

11.Ինչչպես եք վերաբերում սոց-ցանցերով շփումներին:
-Գիտեք ամեն մարդ ունի իր սեփական կարծիքը, իսկ իմ կարծիքը տվյալ հարցի շուրջ կասեմ, որ ես դեմ չեմ սոց-ցանցերով շփումներին բայց դա պետքե լինի չափի մեջ:

12.Եթե Ձեր հայոցողության տակ մնար,որ սոց-կայքը կամ կայքերը կջնջեիք համացանցից
Ես շատ եմ տեղ տալիս համացանցին իսկ ինչ մնում է կայքեր ջնջելուն երևի կթողնեի նույնությամբ:

13.Ինչպես որոշեցիք և բացեցիք statusckan
Սկզբնական շրջանում ցանկանում էի պարզապես մի կայք բացել, որտեղ կտեղադրեի երգեր: Առաջին անգամ 2010 թվականին UCOZ անվճար ծառայության շնորհիվ բացեցի իմ առաջին կայքը և հիմնեցի ART MUSIC ընկերությունը: Հետակայում մտածեցի այլ կայք բացել և որոշեցի բացել ստատուսների կայք իդեպ ասեմ, որ մեր կայքը առաջինն էր հայկական կայքերի մեջ:

14.Ովքեր էին Ձեզ ամենաշատը օգնում Ձեզ այդ հարցում:
Հիմնականում սիրում եմ մենակ աշխատել,բայց կայքում ինձ շատ են օգնում Տիգրանը և Հովհաննեսը:

15.Երբ եք ստեղծել կայքը
Կայքը ստեղծել եմ 2011 թվականին:

16.Ինչ նշանակություն ունի statusckan Ձեր կյանքում
StatusCka-ն դառել է իմ կյանքի առօրյան

17.Արդյոք սպասվում են անակնկալներ կամ փոփոխություններ առաջիկայում կայքում
Անակնկալներ միշտել լինելու են շուտով սպասեք նաև նոր անակնկալի:Եթե փոփոխություններ լինեն Ձեզ կտեղեկացնեմ :

18.Գոհ եք լրագրողների կամ մոդերատորների կայքում կատարած աշխատանքներից,դրական առումով ում կառանձնացնեք
Ընդհանուր առմամբ գոհ եմ բայց խորհուդ կտամ, որ ավելի եռանդով աշխատեն: Կառանձնացնեմ Աննաին և Իննաին:

19.Ունեք շատ ընկերներ
Իսկական ընկեր քիչ ունեմ:

20.Եվ վերջում խոսք ունեք ինձ և մեր կայքի այցելուներին
Այո իհարկե ունեմ նախ շնորհակալություն հարցազրույցը կազմակերպելու համար քեզ մաղթում եմ կյանքում նորանոր հաջողություներ: Իսկ այցելուներին կմաղթեմ հաջողություններ և առողջություն...

Շնորհակալություն ինձ ժամանակ տրամադրելու և վստահելու համար, հուսով եմ կարդարացնեմ Ձեր սպասելիքները: Հաճելի էր Ձեր հետ զրուցելը, և Ձեր համար էլ ունեմ մի փոքրիկ անակնալ, թեև այն կարող է և Ձեզ դուր չգալ, որի համար հայցում եմ Ձեր ներողամտությունը, կարծես թե այսօր անակնկալների օր է:D :

              

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 2077 | Ավելացրեց: vipmanan | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 7
avatar
1 ARTUR • 14:07, 26.02.2013
Շատ մերսի Մարյամ ջան շատ լավ է ստացվել: 9 9
avatar
2 Anka97 • 16:45, 26.02.2013
Հոյակապ էր ամեն ինչ 9 9 9 9 9 խոսքեր չկան և շնորհակալություն ամենի համար 9 9 9
avatar
3 TIKO • 18:13, 26.02.2013
Shat lavner u yesel ei sran spasum vor mezanic baci glxavor admin@ patmi ir masin chnayac nran vor yes nran mankucem chanachum...bayc spasum ei sran......voxjunum em Maryam jan shat lavner
avatar
4 vipmanan • 19:00, 26.02.2013
dzez bolorit shnorhakalutyunnnnnnn urax em dzez het ashxatel
avatar
5 HOVO • 20:31, 26.02.2013
SHAT LAVNER HODVAC@ SHNORHAKALENQ ARTURIN NAEV QEZ MARIAM JAN SHAT HAJOXVAC ER 9 9 9 9 9 9
avatar
6 vipmanan • 20:56, 26.02.2013
shnorhakal em indz shnorhakalutyan kariq chka Arturin shnorhakalutyun shat u dzez bolorit
avatar
7 MANE • 22:13, 26.02.2013
xd :xd: xd
ComForm">
avatar