Բարև: Իմ անունը ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է:Ես միշտ գնում եմ նրանց մոտ,ովքեր իմ կարիքը ունեն:Ես տալիս եմ իմ մի մասնիկը յուրաքանչյուրին,ում դա այնքան անհրաժեշտ է...Ես երկնքի նման եմ,ես արևի նման եմ,ես քամու նման եմ,ես անձրևի նման եմ:Ես կլինեմ քո ամենավառ կետը,ես կլինեմ քո երաժշտությունը,ես կլինեմ քո արևի շողը,որն ամեն առավոտ պարում է քո թարթիչների ծայրերին,ես կլինեմ քո ծովը,ես կլինեմ քո փրփրաբաշ ալիքը...Ես կբերեմ քեզ լիքը լիքը լիքը ուրախություն:Ես նվիրում եմ քեզ ինձ...ես միշտ կլինեմ քո կողքին,երբ դու տխուր կլինես,ես չե'մ շատախոսի,ես ուղղակի կլռեմ քեզ հետ միասին...Ես կժպտամ միայն քեզ համար,ես կնվիրեմ քեզ հեքիաթ,ես կլինեմ միայն քեզ համար...Եվ թող ես լինեմ միայն էպիզոդ քո ֆիլմում,բայց վառ ու խենթ,անմոռանալի և հեքիաթա-հրաշքային...
Իսկ եթե դու մոռանաս,ես հանդարտորեն կհեռանամ,ես կգնամ եվ ուրախություն կպարգևեմ նրանց ,ովքեր դրա կարիքն ունեն ավելի ,քան դու...Բայց իմ մի մասնիկը կմնա քեզ հետ ընդմիշտ...
Ես երջանկությունն եմ ,ես ուրախությունն եմ,ես տալիս եմ ինձ նրանց,ովքեր ունեն իմ կարիքը,ես տալիս եմ,որովհետև այլ կերպ լինել չի կարող,ես կնվիրեմ միշտ...Չէ որ երջանկությունը չի վերջանում...երևի