Բանջարեղենային դիետան կօգնի կանանց հաղթահարել նախադաշտանային սինդրոմը - 1 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 1 » Բանջարեղենային դիետան կօգնի կանանց հաղթահարել նախադաշտանային սինդրոմը
15:32
Բանջարեղենային դիետան կօգնի կանանց հաղթահարել նախադաշտանային սինդրոմը

Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում կանաչ տերեւավոր բանջարեղենի օգտագործումը կանանց կօգնի 40%-ով կրճատել նախադաշտանային սինդրոմի զարգացման ռիսկը:  The Daily Mail-ի փոխանցմամբ, հետազոտությունը կատարվել է 10 տարի: Դրան մասնակցել է 3 հազար կին: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ երկաթ պարունակող սնունդ օգտագործող կանայք մյուսներից քիչ են տառապում նախադաշտանային սինդրոմի նախանշաններից, ինչպիսիք են վատ տրամադրությունը, կաթնագեղձերի շրջանում հիվանդագին զգացողությունները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս դաշտանից 2 շաբաթ առաջ: Գիտնականները պարզել են, որ կանաչ տերեւավոր բանջարեղենում առկա երկաթը նպաստում է սերոտոնին հորմոնի արտադրմանը, որը կարգավորում է տրամադրությունը:  Տերեւավոր բանջարեղենի շարքում դասվում են՝ կաղամբը, կոլրաբին, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, մանգոլդ տերեւավոր ճակնդեղը, բազուկը, սպանախը, հազարը, կոտեմը, սամիթը, մաղադանոսը, ռեհանը, թրթնջուկը, թարխունը, կաթնուկը եւ այլն: նյութը`news.am

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 1046 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar