Բանի մասին… - 21 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 21 » Բանի մասին…
21:22
Բանի մասին…

Մի քանի տարի առաջ պատահաբար մի հոդված կարդացի: Անկեղծ ասած` չնայած հոդվածը պահպանել եմ, հեղինակի անունը չի պահպանվել: Այնպես որ ուղղակի նախօրոք նշում եմ, որ հեղինակը, ցավոք, ես չեմ: Ա~խ, այդ բանը…Բանը հայոց լեզվի այլ բառերի փոխարեն:Հարգելի´ բաներ,ինչպես բան արեցիք մեր հարս ու փեսին, ես ել եմ միանում ձեր բանին: Ես` որպես փեսայի բան, հասկանում եմ, որ պետք է և պարտավոր եմ հետևել հարսի ու փեսայի բանին: Հարս ջան, այժմ բանս ուղղում եմ քեզ:  Դու այսօրվանից համարվում ես փեսայի բանի կեսը: Լավ իմացիր, որ այսօրվանից նա միշտ քեզ լավ բան է անելու: Եվ դու էլ միշտ պետք է նրան բան տաս: Ես էլ, որպես քավոր, պարտավորվում եմ անհրաժեշտության դեպքում բան անեմ, բայց լավ իմացեք, որ միշտ չեմ կարող իմ բանը խոթել ձեր բանի մեջ: Կեսրարիդ բանը ամեն օր պետք է լվանաս, կեսուրիդ բանը` չուտես: Այնպես կանես, որ հարևաններդ քո բանից գոհ մնան և միշտ մատով ցույց տան քեզ: Փեսա ջան, այժմ կանգնենք քո բանի վրա: Այսօր մենք քո բանի գլխին բան ենք դրել, իսկ դա նշանակում է, որ նա այսօրվանից քո բանի տակ է լինելու: Դե´, հարգելի բարեկամներ, սեղանակիցներ, երևի իմ բանը շատ երկարեց: Ձեր կենացը…Իսկ եթե թամադան նորմալ խոսել իմանար, այս ամենը կլիներ հետևյալ կերպ.Հարգելի´ բարեկամներ,ինչպես շնորհավորեցիք մեր հարս ու փեսին, ես ել եմ միանում ձեր շնորհավորանքներին: Ես` որպես փեսայի քավոր, հասկանում եմ, որ պետք է և պարտավոր եմ հետևել հարսի ու փեսայի ընտանեկան հարցերին: Հարս ջան, այժմ խոսքս ուղղում եմ քեզ:  Դու այսօրվանից համարվում ես փեսայի կյանքի կեսը: Լավ իմացիր, որ այսօրվանից նա միշտ քեզ հավատարիմ է լինելու: Եվ դու էլ միշտ պետք է նրան թևեր ու հավատարմություն տաս: Ես էլ, որպես քավոր, պարտավորվում եմ անհրաժեշտության դեպքում օգնեմ, բայց լավ իմացեք, որ միշտ չեմ կարող իմ քիթը խոթել ձեր գործերի մեջ: Կեսրարիդ ոտքերը ամեն օր պետք է լվանաս, կեսուրիդ հոգին` չուտես: Այնպես կանես, որ հարևաններդ քո վարմունքից գոհ մնան և միշտ մատով ցույց տան քեզ: Փեսա ջան, այժմ կանգնենք քո պարտականությունների վրա: Այսօր մենք քո հարսի գլխին պսակ ենք դրել, իսկ դա նշանակում է, որ նա այսօրվանից քո հովանու տակ է լինելու: Դե´, հարգելի բարեկամներ, սեղանակիցներ, երևի իմ խոսքը շատ երկարեց: Ձեր կենացը…

 

Բաժին: Զվարճալի | Դիտումներ: 2058 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.8/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 JULIANNA • 18:56, 31.03.2012
SHAT ZVARCHALI E smaili_16 SHNORHAKALUTYUN CICAX PARGEVELU HAMAR
avatar
3 manekoko • 14:53, 10.06.2012
charji charji xd
avatar
2 LENNAKANCI • 00:57, 04.05.2012
ba10 smaili_38 smaili_30
avatar
4 Zorka • 12:17, 16.06.2012
veeerjneerrr 9
ComForm">
avatar