Բանականությունն օգնում է բուժելու հոգեկան ցավը - 16 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 16 » Բանականությունն օգնում է բուժելու հոգեկան ցավը
13:32
Բանականությունն օգնում է բուժելու հոգեկան ցավը

Գարուն էր: Ծեր այգին ծածկվել էր մատղաշ սաղարթով:
Աշակերտները դուրս բերեցին իրենց ուսուցիչ էպիկուրին ,որին հիվանդությունը գամել էր բազկաթոռին:Իմաստասերը սիրում էր աշակերտներին և նրանք էլ իրեն էին սիրում : Նա ժպտում էր ,բայց մուգ աչքերը տխուր էին : Նա չի վախենում աստվածներից և ոչ էլ մահից :Վախը կարելի է հաղթահարել ,և դրա լավագույն միջոցը նրա փիլիսոփայությունն է : Բանականությունն օգնում է բուժելու հոգեկան ցավը: Բայց ով կարող է զսպել տխրությունը ,երբ հասել է բարեկամներից հավիտյան բաժանվելու ժամանակը : Էպիկուրի տան դուռն է ծեծում մահը:

-Իմ բարեկամնե'ր ,-ասաց Էպիկուրը ,-տեսնում եմ , որ այսօր բոլորդ եք եկել : բարեկամներին տեսնելը մեծագույն երջանկություն է : Ինձ թվում է , որ այս նշենին , որի հովանու տակ նստած եմ ,ցրտի ու մթության մեջ տարեցտարի իր արմատներն ավելի խորն է գցում միայն նրա համար ,որ իր սնուցած ճյուղերի վրա ծաղիկներ են բացվում : Ճիշտ այդպես հանգիստ է դեպի անէություն գնացող մարդը ,որովհետև ողջ իմաստնությունը ,որ նա կուտակել է իր կյանքի ընթացքում ,փոխանցվում է մտերիմներին : Դուք չեք մոռանում ինձ, ես էլ մշտապես մտածում եմ ձեր մասին :
Երեկ ես կտակ եմ գրել , որով ինձ համար թանկ մարդկանց միջև բաժանել եմ այն ամենը ,ինչ ունեմ : դա այն է , որ տրոհվում է և անհետանում : Բայց ահա մնացել է այն , ,ինչը յուրաքանչյուրին է հասնում անտրոհելի , ամբողջությամբ : Ով ցանկանում է ստանալ այդ ժառանգությունը ,նա էլ կստանա այն : Դուք գիտեք ,թե ինչի մասին է խոսքս . դուք արդեն տիրապետում եք դրան: Իսկ նրանք ովքեր մեզ հետ չեն ,ինձ են դիմել իմ ուսմունքը նամակներում շարադրելու խնդրանքով ,բայց ես ժամանակին դա չեմ արել :
Ահավասիկ ,բարեկամնե'րս ,ձեզանից յուրաքանչյուրը թող դառնա իմ աջ ձեռքը և գրի առնի այն , ինչ ես ուզում եմ ասել բացականերին :
<>:-Էպիկուրը պակեց աչքերը և լռեց:
Աշակերտները երկար սպասեցին ,թե երբ կրկին կխոսի ուսուցիչը ,բայց նա քնեց:
-Չանհանգստացնենք նրան,-կամացուկ ասաց աշակերտներից մեկը :-Ժամանակը չվատնելու համար մեզանից յուրաքանչյուրը թող շարունակի սկսված նամակը: Չէ որ մենք գիտենք ,թե ինչ էր ուզում ասել ուսուցիչը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 817 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 2.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar