Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը - 27 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 27 » Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը
17:47
Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը

Բացահայտվել է Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը: Associated Press-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի շրջանի քննչական բաժնի փոխանցմամբ, փոփ-երգչուհին մահացել է խեղդվելուց, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունից եւ կոկաինի խրոնիկ օգտագործումից:

Քննիչի խոսքով, Հյուսթոնի մահվան պատճառը դժբախտ պատահարն է եւ մահվան մեջ հանցավոր որեւէ միտում չկա: Դատաթունաքիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնի մարմնում կոկաինի ու ցավազրկողների հետքեր կան, որոնց ռեակցիան էլ հանգեցրել է մահվան:

Ըստ քննիչի, Հյուսթոնը նաեւ մարիխուանա, ալպրազոլամ, ցիկլոբենզապրին եւ դիֆենհիդրամին է օգտագործել, սակայն դրանք չեն եղել մահվան պատճառը: Փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է Հյուսթոնի մահվանից 40 օր անց: Աստղը մահացել էր փետրվարի 11-ին, կյանքի 48-րդ տարում, Բեւեռլի-Հիլզի հյուրանոցներից մեկում: Քննիչի ամբողջական եզրակացությունը ստացվելու է երկու շաբաթվա ընթացքում:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 867 | Ավելացրեց: Eliz | Գնահատական: 4.5/13
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar