«Կոկա Կոլայի» բանաձեւի գաղտնիքը, որն աշխարհահռչակ ընկերությունն աչքի լույսի պես պահպանում Է 1886 թվականից, բացահայտված Է, ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է Թուրքիայում գործող Սուրբ Նիկողայոսի հիմնադրամի Խաղաղության խորհրդի ղեկավար Մուամեր Քարաբուլութը: Անցյալ տարվա սեպտեմբերին նա դատի Է տվել «Կոկա Կոլա» ընկերությանը՝ պահանջելով հայտնել իր կողմից արտադրվող զովացուցիչ ըմպելիքի բանաձեւը: «Մեզ հայտնի Է դարձել աշխարհում ամենապահպանվող պրոֆեսիոնալ գաղտնիքը: «Կոկա Կոլայի» բանաձեւը մենք իմացանք այն նյութերն ուսումնասիրելիս, որոնք Անթալիայի՝ սպառողների գործերով ընթացող դատավարությունում ներկայացրել Էին ընկերության փաստաբանները»,- ասել Է Կարաբուլութը: Ատլանտացի դեղագործ Ջոն Փեմբերտոնի գաղտնի բաղադրատոմսը, գործակալության զրուցակցի խոսքով, ներառում Է. «շաքար (10,58% W/V), ֆոսֆորական թթու (0,544 G/L), կոֆեին (150 MG/L), կարամել (0,11%), ածխածնի երկօքսիդ (7,5 G/I) եւ «Կոկա Կոլայի» լուծամզուք (0,015% W/V): Կարաբուլութը հիշեցրել Է, որ «Կոկա Կոլայի» դեմ դատավարությունն ինքը հարուցել Է տեղական այն օրենսդրության հիման վրա, որը սննդամթերք արտադրողներին հրահանգում Է գնողներին տեղեկացնել դրանց պարունակած նյութերի մասին: «Նույնիսկ հասարակ ջրի շշերի վրա, որը վաճառվում Է Թուրքիայում, ամբողջական տեղեկատվություն կա դրա պարունակած նյութերի մասին»: Իսկ «Կոկա Կոլան» «թաքցնում Է» այն տեղեկատվությունը, որն սպառողներն օրենքով իրավունք ունեն իմանալու: Հանուն մեր երեխաների առողջության մենք ցանկանում ենք իմանալ, թե կոնկրետ ինչ նյութեր են օգտագործվում ըմպելիքի արտադրության համար, եւ վնասակար չեն արդյոք դրանք: «Կոկա Կոլան» չի կարող իր արտադրանքն արտադրել Թուրքիայում, եթե զովացուցիչ ըմպելիքների պիտակներին մանրամասն տեղեկատվություն չլինի դրա պարունակած նյութերի մասին»,- ասել Է Կարաբուլութը: