Բացահայտում. 6 ամենահայտնի և ամենատարածված աճպարարական հնարքները - 8 Հոկտեմբերի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հոկդեմբեր » 8 » Բացահայտում. 6 ամենահայտնի և ամենատարածված աճպարարական հնարքները
14:29
Բացահայտում. 6 ամենահայտնի և ամենատարածված աճպարարական հնարքները

Աճպարարներն ամեն անգամ զարմացնում ենք մեզ իրենց հմտություններով և շատ հաճախ մենք նույնիսկ սկսում ենք հավատալ, որ նրանք իսկական հրաշքներ են կարողանում գործել։ Սակայն իրականում դրանք բավականին հասարակ հնարքներ են, որոնց բացատրությունն իմանալուց հետ դուք կսկսեք այլ աչքերով նայել աճպարարներին, սակայն, բնականաբար, Ձեր հիացմունքը կավելանա նրանց հանճարեղության և ձեռքերի հմտության շնորհիվ։

 

Հնարք 1. մարդուն երկու կես անել

Բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես են աճպարարները մարդուն կիսում։ Իրականում այդ հնարքը շատ ավելի բարզ է, սակայն միևնույն ժամանակ՝ հանճարեղ։

Հնարք 2. պատռված թղթադրամ

Այս հնարքն իսկական հրաշքներ է գործում։ Մենք ակնհայտ տեսնում ենք, որ մատիտն անցնում է թղթադրամի միջով, սակայն իրականում տեղի է ունենում հակառակը։ Մատիտն անկյունագծով կտրված է և միացված է մագնիսներով։ Այն ուղղակի արագ բաժանվում և միանում է։

Հնարք 3. լեվիտացիա

Այս հանրահայտ հնարքում օգտագործվում է խելամիտ հենարան, որը թաքնված է լայն հագնվածքի վրա։

Հնարք 4. անհետացող բաժակ

Այստեղ սեղանը ծածկված է այնպես, որ անցքը չերևա դիտորդներին։ Այնուհետև աճպարարն իր հմուտ ձեռքերով քողարկում է բաժակի ընկնելու պահը։

Հնարք 5. մարդկային բեկյալ

Այս հնարքը հիմնված է աճպարարի ճկունության վրա ;)

Հնարք 6. Մայքլ Ջեքսոնի հանրահայտ հնարքը

Այստեղ աստղը ուղղակի մեխեր և հատուկ կոշիկներ է օգտագործում։ Անձամբ ես ամբողջ կյանքում ցանկացել եմ իմանալ, թե ինչպես է նա անում սա։


 Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/407187/

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 891 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar