Ազգականին սպանելու մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանը կալանավորվել է - 14 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 14 » Ազգականին սպանելու մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանը կալանավորվել է
21:47
Ազգականին սպանելու մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանը կալանավորվել է

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա` մայիսի 11-ի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Ռուբեն Հակոբյանը, ով մեղադրվում է իր ազգականին սպանելու մեջ: Նա հանրությանը հայտնի է որպես երգիչ Կարեն Հակոբյան:Դատարանի որոշումից հետո երգիչը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Նրա վերջին հայտնի տեսահոլովակը «Սիրել եմ»-ն է: Սպանվածի հետ նա ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ նրան դրդել է սպանության: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ մայիսի 8-ի երեկոյան, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները Պռոշյան փողոցում ծառայություն կատարելիս կրակոցներ են լսել, վազել են ձայնի ուղղությամբ եւ Պռոշյան-29 շենքի հետնամասում նկատել գետնին ընկած վիրավոր տղամարդու: Ոստիկանները շտապօգնության մեքենայով վիրավորին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ տուժողն Աշտարակի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանն է: Նրա աջ ոտքի սրունքին եւ ձախ ոտքի ստորին ու վերին հատվածներում առկա են եղել թափանցող վերքեր, եւ 15 րոպե անց նա արյունահոսությունից մահացել է: Ձեռնարկված ծավալուն օպերատիվ եւ քննչական միջոցառումների արդյունքում, ժամեր անց պարզվել է սպանությունը կատարողի ինքնությունը՝ Աշտարակի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Հակոբյան, ով առավել հայտնի է որպես Կարեն Հակոբյան: Նա ներկայացել է ոստիկանության բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք ու հանձնել հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը՝ փափշտակալով եւ 3 փամփուշտով: Պարզվել է, որ տուժողի ու Հակոբյանի միջեւ վեճը ծագել էր դեռեւս ամիսներ առաջ: Օրեր առաջ նրանք պատահական հանդիպել են, նրանց մեջ կրկին վեճ է ծագել, իսկ մայիսի 8-ին հեռախոսային խոսակցության ժամանակ Հովակիմյանը հայհոյախառն սպառնալիքներ է հասցրել Հակոբյանին: Նրանք   պայմանավորվել են հանդիպել, որի ժամանակ էլ հենց կատարվել է սպանությունը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 875 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 vardan • 13:59, 15.05.2012
xd 6 6 6 6 6 6 6 6
avatar
2 aaa • 18:39, 15.05.2012
et xien tenc shat tvel?
ComForm">
avatar