Ազատվում ենք հօգնացությունից.5 խորհուրդ - 10 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 10 » Ազատվում ենք հօգնացությունից.5 խորհուրդ
16:21
Ազատվում ենք հօգնացությունից.5 խորհուրդ
Եթե դուք գիշերվա հիանալի քնից հետո անգամ առավոտյան արթնանում եք աչքերի տակ փոսիկներով, ու մարմինը ջարդվում է ծանրությունից, ապա Ձեզ մոտ հոգնածությունն արդեն խրոնիկ երանգ ունի և խորհուրդ կտանք այդ դեպքում պարտադիր դիմել բժշկի: Իսկ եթե հոգնածություն զգում եք միայն աշխատանքային օրվա ավարտին, ապա այս նյութը հենց Ձեզ համար է: 

1. Ողջ օրը մենք անցկացնում ենք բարձրակրունկ կոշիկների վրա կամ կրում ենք կիպ տաբատ ու զուգագուլպաներ: Այս ամենը վատացնում է մեր ոտքերի արյան շրջանառությունը: Ահա թե ինչու տուն հասնելուն պես պետք է զբաղվել ոտքերի վիճակի բարելավմամբ: Գնեք Ձեզ համար վառ գույնի ու հետաքրքիր որևէ հողաթափ, թողեք, որ այն դիմավորի Ձեզ հենց տան շեմին: Դա Ձեզ միանգամից հանգստի կտրամադրի: Տուն մտնելով'մի շտապեք գնալ խոհանոց: Նախ մտեք ննջասենյակ և 5 րոպե պառկեք, դա կօգնի լավացնել արյան շրջանառությունը: Հետո անցեք լոգասենյակ: Վերցրեք երկու համապատսախան կաթսա, մեկի մեջ լցրեք սառը, մյուսի մեջ տաք ջուր: Ոտքերը 30 վայրկայն դրեք սառը, ապա նույնքան տաք ջրի մեջ: Կրկնեք գործողությունը մոտ 20 անգամ: 

2. Եթե օրը այնքան ծանր է եղել, որ ողջ մարմինն ասես ջարդվում է, ապա շտապեք լոգանք ընդունել: Լոգարանի ջուրը պետք է լինի մոտ 38-40 աստիճան տաքության: Կարող եք ջրի մեջ ավելացնել ծովային աղ կամ օգտակար խոտաբույսեր: Լոգարանում մնացեք 5 րոպեից ոչ ավել, ապա կանգնեք ցնցուղի տակ: Նախ բացեք տաք ջուրը, ապա աստիճանաբար սառցրեք այն: Վերջում մարմնի յուղ քսեք ու մերսեք մարմնի բոլոր հնարավոր մասերը: 

3. Օրվա ողջ դժվարությունն իր հետքն է թողնում առաջին հերթին մեր դեմքի վրա: Այնպես որ լավ կլինի զբաղվեք նաև դրանով: Պառկեք, և դեմքին կտրատած վարունգ կամ կարտոֆիլ դրեք: Դա կօգնի հանել հոգնածությունը: 

4. Դուք արդեն հանգստացրեցիք ողջ մարմինը, այժմ ժամանակն է կենսական վիտամիններ հավաքելու: Մտեք խոհանոց և ընդունեք մեկ բաժակ ֆրեշ, մրգերի չիր, կամ էլ մեկ նարինջ: Օգտակար կլինի նաև երիցուկով թեյը: 

5. Եվ վերջում, եթե արդեն երեկոյան գիտեք, որ վաղվա օրը ծանր է լինելու, պարզապես մեկ ժամ շուտ պառկեք քնելու, նույնքան շուտ արթնացեք և առավոտ կանուխ կես ժամ նվիրեք մարզումներին: Դրանք կօգնեն արթնացնել մարմինն ու առույգ զգալ ողջ օրվա ընթաքում: Չէ՞ որ ավելի հեշտ է չհոգնել, քան հետո պայքարել դրա դեմ:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1060 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar