Ազատվեք ավելորդ քաշից՝ մեկ շաբաթվա ընթացքում - 1 Հունիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 1 » Ազատվեք ավելորդ քաշից՝ մեկ շաբաթվա ընթացքում
13:08
Ազատվեք ավելորդ քաշից՝ մեկ շաբաթվա ընթացքում

Ինչպես գիտեք՝ ավելորդ քաշից ազատվելն իրական մարտահրավեր է: Երբեմն նույնիսկ նշանակություն էլ չենք տալիս միջոցներին, որոնցով ցանկանում ենք ազատվել անցանկալի  կիլոգրամներից:

Մյուս կողմից՝ շատերը փորձում են լուծումը գտնել բնական բաղադրատոմսերի մեջ: Այս դեպքում ժողովրդական բժշկության մեջ կարելի է գտնել հազարավոր բաղադրատոմսեր, որոնք օգնում են ազատվել մի քանի կիլոգրամներից: Սակայն շատ կարևոր է պահպանել նաև ճիշտ սննդակարգն ու ակտիվ կյանք վարել:

Healthylivingstyle կայքը ներկայացնում է ըմպելիք, որն ընդամենը մի քանի բաղադրիչների միջոցով օգնում է ազատվել ավելորդ քաշից: Ըմպելիքը չափազանց պարզ է և հեշտ պատրաստվող է, ձեզանից կպահանջվի միայն 5 րոպե:

Բաղադրություն

  • 1 կիտրոն
  • 60 գ մաղադանոս
  • 60 մլ ջուր

Նախ՝ քամեք կիտրոնն ու կտրատեք մաղադանոսը, բոլոր բաղադրիչները խառնեք իրար, ավելացրեք ջուրն ու կրկին խառնեք:

 

Պետք է հիշել, որ չափազանց կարևոր է այս ըմպելիքն ընդունել առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո: Այն պետք է խմել 1 շաբաթ շարունակ, ապա 2 շաբաթ դադար տալ:

Ըմպելիքը մի շարք սննդարար տարրեր է պարունակում, լավացնում է նյութափոխանակությունը:


 Նյութի աղբյուրը` OpenBlog.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 755 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar