Ազատության հրապարակում գիշերել է մոտ 2 տասնյակ մարդ. առաջնորդները չեն մնացել (ֆոտո) - 2 Դեկտեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 21.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 2 » Ազատության հրապարակում գիշերել է մոտ 2 տասնյակ մարդ. առաջնորդները չեն մնացել (ֆոտո)
10:49
Ազատության հրապարակում գիշերել է մոտ 2 տասնյակ մարդ. առաջնորդները չեն մնացել (ֆոտո)

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում հրավիրված շուրջօրյա նստացույցի առաջին գիշերը խաղաղ է անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ճակատի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանը: «Մոտ 2 տասնյակ մարդ է մնացել գիշերը, հանգիստ է անցել, ոստիկանների հետ որեւէ խնդիր չի եղել»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը: Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը չեն գիշերել Ազատության հրապարակում: Այսօր երեկոյան ժամը 18:00-ին կրկին կլինի հանրահավաք, որին կհաջորդի երթ:


 News.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 594 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 3.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar