Ողջույն բոլորին, սա ես եմ` Արինան: ձեր նորեկ լրագրողն, ով մեծ սիրով է սկսում իր աշխատանքը:
Շնորհակալ եմ Արթուրին ինձ լրագրողի կոչում տալու համար: Հուսամ ձեզ կհետաքրքրեն իմ ավելացրած հոդվածները:
Նախ սկսեմ նրանից, թե ինչպես առաջին անգամ մտա ստատուս4կա:
Մի քանի օր առաջ ֆեյսբուք սոցիալական կայքում ընկերներս խոսում էին այս կայքի մասին, հետո ավելանում էին տարածումները և հավանումները: Ինձ անչափ հետաքրքրեց. այդ ի՞նչ կայք է, որ բոլորը խոսում են դրա մասին: Որոշեցի այցելել: Եվ երբ մուտք գործեցի ստատուս4կա միանգամից գրվավեցին հոդվածները: Տարատեսակ ու հետաքրքիր այդ հոդվածներ ավելացնելու ցանկությունը մեծացավ իմ մեջ: Այնուհետև շարունակելով ընթերցանությունը հասա մի հոդվածի, որում ասվում էր լրագրողի հայտագրման մասին: Անչափ ուրախացող միտքս ու հոգիս սկսեցին գործել ու մի հոդված գրել: Ուղարկելուց հետո անհամբեր սպասում էի ադմինիստրատոր Արթուրի պատասխանին: Եվ ուրախությունս կրկնապատկվեց տեսնելով այն նամակը, որում ասվում էր, որ ես արդեն լրագրող եմ:
Շնորհակալ եմ:
Այժմ պատմեմ իմ մասին: Ես Արինա Միքայելյանն եմ, գյուղ Մանթաշից: Ծնվել եմ 1998թ. սեպտեմբերի 13-ին: Պարուհի եմ, բայց ապագա մասնագիտությունս դիվանագիտությունն է: Զուգահեռ երգում եմ, դաշնամուր նվագում, նկարում ու ստեղծծագործում: Աշխույժ եմ և սիրում եմ աշխուժություն, սակայն երբ գրիչը վերցնում եմ ձեռքս սկսում է գրել տխուր հոդվածներ: Գնահատում եմ ընկերասիրությունը, անկեղծությունը, ու տեղ տալիս իմ մեջ միայն ժպիտով Արինային:
Մենք դեռ այնքա~ն ժամանակ կունենանք ճանաչել միմյանց: