Այսօրվանից հույսերս միլիոնապատկվում են: - 26 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 26 » Այսօրվանից հույսերս միլիոնապատկվում են:
15:39
Այսօրվանից հույսերս միլիոնապատկվում են:

Սիրում եմ գարունն իր բոլոր դրսևորումներով: Ասում են ` կյանքի ու սիրո սկիզբ է: Գարնան գալուն սպասում են բոլորը, սպասում են հավատով, հույսերով, նվիրումով, ուրախությամբ, երազանքներով:  Ես էլ եմ սպասում:  Սպասում եմ գարնանը, սպասում եմ կյանքիս ևս մի սկզբին, սպասում եմ իմ սիրո ևս մի վերածննդին ու քո սիրո ծննդին: Ես հույսով սպասում եմ ՔԵԶ, սպասում եմ, որ դու կգաս ու իմ հոգում գարուն կլինի: Հույսով սպասում եմ, որ կգաս ու կփոխես ամեն ինչ, որ վերջապես հետևում կմնան դառնությունը, հուսալքությունն ու սպասումները, մեզ բաժանող կիլոմետրերը: Տե'ս, այսօր գարնան առաջին օրն է: Այսօրվանից  հույսերս միլիոնապատկվում են: Այնքան կուզեի քեզ հիմա խնդրել, որ արդարացնես հույսերս, որ գաս, բայց մեկ է ` չես լսի խնդրանքս, իսկ թե լսես էլ ` դժվարանում եմ ասել, թե որքանով կփոխի այն ինչ - որ բան :Իմ անհավատ բնավորությունը մի գիշերվա մեջ անէացավ: Ես հավատում եմ ՔԵԶ ու ՔՈ գալուն: Եվ հիմա, կյանքում ամենաշատը վախենում եմ, որ դու չես գա: Որ հույսս կհանգի այդպես էլ առանց քեզ, որ ես կհանգեմ: Բայց հավատում եմ: Ես հոգնել եմ քո մասին մտածելիս քեզ հիշելը, ես ցանկանում եմ քո մասին մտածելիս զանգել ու ասել, թե որքան եմ կարոտել ու որքան եմ սիրում քեզ: Ուզում եմ շարունակ կրկնել, որ սիրում եմ քեզ բոլորից առավել: Սիրում եմ քեզ շատ, անչափ, անպարագիծ: Ու երևի արդեն այնքան եմ կրկնել այս բառերը, որ երբեմն անվանս տեղ էլ ` սրանք եմ ասում: Իմ սեր, իմ ուժ, արի', որ հոգիս ու սիրտս վերջապես գարուն ապրեն, որ գարունս գա, որ չկարոտեմ ու չհանգեմ, որ սիրեմ ու սիրվեմ, որ հավատամ..

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 790 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar