Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է(shaaaaat em sirum iran) - 29 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 29 » Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է(shaaaaat em sirum iran)
14:31
Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է(shaaaaat em sirum iran)
Չորս տարի առաջ՝ հունիսի 25-ին, սրտի աշխատանքի հանկարծակի դադարի հետևանքով կյանքի 50-րդ տարում մահացավ աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնը։ Մայքլ Ջոզեֆ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին Ջո և Քեթրին Ջեքսոնների ընտանիքում. բազմազավակ ընտանիքի 9 երեխաներից 7-րդն էր: Արդեն 1 տարեկան հասակում տանը նկատում են Մայքլի հետաքրքրվածությունը երաժշտության հանդեպ: Ջեքսոնը երգել սկսել է փոքրուց: Բեմում հանդես է գալիս 1964 թ.-ից՝ «The Jackson 5» ընտանեկան խմբի կազմում։ 1971-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում լուրջ հաջողությունների: Շուտով նրան է վերագրվում «Փոփ արքա» կոչումը։ 1982-ին թողարկված նրա «Thriller» ալբոմը ցայսօր աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմն է: «Փոփ երաժշտության արքան» ռեկորդակիր է իր ստացած տիտղոսներով (արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին), մրցանակների, վաճառված ձայնասկավառակների քանակով (Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (շուրջ 780 միլիոն սկավառակ))։ Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում։ Իսկ ընդամենը վերջերս «New Musical Express» ամսագրի 10 միլիոն ընթերցողները քվեարկել ու նրան են ընտրել որպես պատմության մեծագույն վոկալիստի։ Ջեքսոնի օգտին քվեարկել է 10 միլիոն մարդ՝ նրանց թվում Facebook սոցիալական ցանցի 4 հազար մեկնաբաններ։ Փոփ արքան 10 միավորից հավաքել է 9,02 միավոր:

Պատմության մեծագույն երաժիշտների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  • Մայքլ Ջեքսոն
  • Ֆրեդի Մերկուրի
  • Էլվիս Փրեսլի
  • Էքսլ Ռոուզ
  • Ջոն Լենոն
  • Դեյվիդ Բոուի
  • Ռոբերտ Բլանտ
  • Փոլ Մակ-Քարտնի
  • Սթիվի Ուանդեր
  • Արետա Ֆրանկլին

Մայքլ Ջեքսոնի մահը ցնցեց նրա երկրպագուներին ու նույնիսկ նրան չսիրողներին: Նրա երկրպագուներից ոմանք անգամ որոշեցին իրենց կուռքի հետ հեռանալ կյանքից: Մահվան պատճառների մասին բազմաթիվ ասեկոսեներ շրջանառվեցին: Շատերը համոզված էին, թե Ջեքսոնի առողջությունը սկսել էր քայքայվել դեռ տարիներ առաջ՝ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների պատճառով: Ավելի հավանական համարվեց վարկածը, թե նրա մահվան պատճառը Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյի կողմից ուժեղ ցավազրկող դեղի ներարկումն է եղել։ Վերջինին հակադարձել էր Մյուրեյը` նշելով, թե երգիչը դեղորայքի մահացու չափաբաժինն ինքնուրույն է ընդունել։ Բժիշկը երգչի ոչ կանխամտածված սպանության համար իրեն մեղավոր չճանաչեց, և նրան $ 75 հազ. գրավի դիմաց բաց թողեցին դատարանից։

«Փոփ արքայի» հրաժեշտի արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհով մեկ դիտեցին միլիոնավոր մարդիկ։ 2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվեց փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it». «Ահա և Վերջ»: Ահա և վերջ…



 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 824 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar