Այսօր Հայոց Ցեղասպանության 99–րդ տարելիցն է - 24 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 24 » Այսօր Հայոց Ցեղասպանության 99–րդ տարելիցն է
00:07
Այսօր Հայոց Ցեղասպանության 99–րդ տարելիցն է

Ապրիլի 24: Այն արդեն 99 տարի հայերի օրացույցում նշվում է սև շրջանակի մեջ: Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար ամեն տարի այս օրը հազարավոր հայեր գնում են Ծիծեռանակաբերդի բարձունք` հարգելու անմեղ զոհերի հիշատակը: Այսօր ևս վաղ առավոտից սկսվել է մարդկանց հոսքը Ծիծեռանակաբերդի բարձունք: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել. Սակայն հայերի այդ կոտորածը մոտ մեկ դար չեն ընդունում բիրտ ու անտաշ թուրքերը: Պայմանականորեն Մեծ եղեռնի սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք:



Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։



Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝

 


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 3496 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar