Այսօր էլ մթնեց առանց սիրո... - 6 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 6 » Այսօր էլ մթնեց առանց սիրո...
20:06
Այսօր էլ մթնեց առանց սիրո...
Ցուրտ է ...Մրսում եմ , բայց ոչ նրանից , որ քայլում եմ ձյան փաթիլների տակ , պարզապես մեռնում է օրը , մեռնում է փողոցային սովալլուկ շան պես ճերմակ փաթիլների տակ առանց սիրո , առանց գգվանքի , և նրան հիշող չի լինի , որովհետև անիմաստ օրերը միշտ էլ մոռացվում են : 
Շուրթերս դողում են , բայց ոչ նրանից , որ թրջվել են ձյան փաթիլներից , պարզապես վերջացող օրվա համար կամաց մրմնջացի սրտաճմլիկ երգի բառերը .<<Այսօր մթնեց առանց սիրո>>: Մրմնջացի ու խղճացի փողոցի անկյունում սովից ու ցրտից կաղկանձող , թրջված շանն էլ , ինձ էլ , որ երգում եմ սիրո պակասից , իսկ ավելի շատ ... ավելի շատ խղճում եմ նրան, ով առանց սիրո մթնող օրվա հետ հիմա նստած է գիշերային ակումբում ու դատարկում է գարեջրի գավաթները , որպեսզի ինքն իրեն համոզի , թե ես նրան չեմ խղճում:Մարող օրվա թախծի հետ նա կդատարկի գարեջրի շշերը , կմշուշի հուշերը ինչ- որ երերացող պատկերներով , և ոչինչ չհասկանալով նրանից , թե ինչ է կորցրել , պարզապես կվառի ծխախոտն ու ու ծխի թևին կհանձնի ափսոփանքի մի շշուկ .<<Այսօր մթնեց առանց սիրո >>: Կփորձի հասկանալ , թե ուր է թաքնված սերը , բայց չի ստացվի , և ես հասկանում եմ նրան , քանզի մենք երկուսս էլ հօգնել ենք մեր սիրո հետ պահմտոցի խաղալուց : 
Տուն եմ հասել ու արդեն լուսամուտից եմ նայում դանդաղ իջնող ձյան փաթիլներին , նայում եմ ու էլ չեմ մրսում , լուսամուտից այն կողմ կա մի որբ շուն , որ հանգչող օրվա պես մեռնում է սովից : 

Կոպերս ծանրացել են , գլուխս խոնարհել եմ պատուհանիս գոգին ու կիսաքուն աչքերս տեսնում են շանն այդ , որի գլուխը շոյում է ինձ հետ <<սիրո պահմտոցի >> խաղացող ընկերս և հասկանում է , որ շան համար առանց մի կտոր հացի օրը լուսացնելը նույնն է , ինչ մարդու համար առանց սիրո մթնեցրած օրը: նա մի մեծ հաց դնելով սոված շան առաջ , անփույթ քյլերով քայլեց դեպի տուն ու թեև մի քիչ կուչ էր եկել ձյան փաթիլների ծանրությունից , այնուամենայնիվ չէր մրսում , նա պարզապես խղճում էր շանն ու շան պես կաղկանձող այս օրը , որ մթնեց առանց սիրո ...Ու թեև մենք կարող էինք փոխել օրվա ընթացքը , կարող էինք այն ավարտել սիրո խոստովանությամբ , բայց չարեցինք այդ , և մենք դրա համար չենք մեղադրում միմյանց , որովհետև հոգնել ենք սիրո և վախի հետ պահմտոցի խաղալուց : 
...Իսկ այսօր ... այսօր խաղն այդ ավարտվեց , ավարտվեց և օրը այսօրն էլ չկա ...կավարտվի անձրևը , որբ շունը կնայի լուսնին , կթափահարի պոչն ու կշարունակի ապրել ... 
Վաղը արև կլինի , վաղը մի նոր օր կսկսվի , մենք էլ կսկսենք ապրել առանց խաղի , գուցե սերն ինքն էլ է հոգնել մեզ հետ պահմտոցի խաղալուց և վաղը կհայտնվի մեզ , ու էլ չենք մրսի , որովհետև երկու արև կլինի աշխարհում , մեկը`երկնքում բոլորի համար , մյուսը` մեր սրտերում երկուսիս համար ... 
Այսօրվա մասին էլ չեմ մտածում, այսօր մթնեց առանց սիրո ..

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 945 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 ARTAK • 19:30, 07.12.2012
EEEEEEE PASTOREN MENAK ES CHEM ET VICHAKIN: smaili_8
ComForm">
avatar