Այսօր ժպիտի միջազգային օրն է - 7 Հոկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 03.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Հոկդեմբեր » 7 » Այսօր ժպիտի միջազգային օրն է
16:34
Այսօր ժպիտի միջազգային օրն է

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է ժպիտի միջազգային օրը: Հենց այսօր ստեղծվել է համացանցային հայտնի «ժպտիկի» նախատիպը: 1963 թ. ամերիկացի նկարիչ Հարվի Բելուն ապահովագրական ընկերությունից ստացավ պատվեր` լոգո նկարելու, որը պետք է օգտագործվեր ընկերության այցեքարտերի համար:
Կարճ ժամանակ անց նկարիչը ներկայացրեց մի էսքիզ՝ կլոր շրջան, որի վրա պատկերված էին աչքեր, քիթ և ժպտացող բերան: Այդ պատվերի համար նրան վճարվեց 50 դոլար: Հետագայում այս լոգոն դարձավ համացանցային խորհրդանիշների նախատիպը, իսկ մինչ այդ այն շապիկների, դրոշմանիշների, գլխարկների վրա էր:
1999 թվից ժպիտի միջազգային օրը պաշտոնապես նշվում է ամբողջ աշխարհում: Իսկ տոնի գաղափարն առաջարկել էր հենց ինքը` Հարվի Բելուն:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 989 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar