Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ ամյակն է - 28 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 13.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 28 » Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ ամյակն է
13:07
Այսօր ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ ամյակն է

1988 թվականից սկսած Արցախյան ազատամարտում կռվող մոտ 80 կամավորական խմբերը դարձան այն հիմքը, որի վրա 22 տարի առաջ սկսեց կառուցվել Հայկական բանակը: 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, որի առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Սպարապետի անվան հետ էլ կապված է հայոց բանակի ստեղծումը: Այժմ մեր բանակը համարվում է տարածաշրջանում ամենամարտունակը, և դա ոչ միայն մեր, այլ նաև այլազգի բազմաթիվ փորձագետների կարծիքն է: Ուրախ եմ, որ մեր երկիրը գտնվում է ապահով ձեռքերում: Շնորհավորում եմ բոլոր հայ զինվորներին տոնի առիթով, և ինչու ոչ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ ունենք նման հզոր և մարտունակ բանակ, որի շնորհիվ մենք ապրում ենք ԱԶԱՏ և ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 761 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar