Այսօր Գիտելիքի օրն է, իսկ վաղը դպրոց կհաճախի 39 հազար առաջին դասարանցի - 1 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 1 » Այսօր Գիտելիքի օրն է, իսկ վաղը դպրոց կհաճախի 39 հազար առաջին դասարանցի
13:24
Այսօր Գիտելիքի օրն է, իսկ վաղը դպրոց կհաճախի 39 հազար առաջին դասարանցի

Սեպտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում, նշվում է իբրեւ Գիտելիքի միջազգային օր: Այս տարի Հայաստանի 1462 դպրոցներ իրենց դռները կբացեն դպրոցականների առաջ: Այս մասին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:  Կանխատեսումների համաձայն`  2013-2014 ուսումնական տարում, ըստ ծնելիության սանդղակի, դպրոց կհաճախի մոտ 39 հազար երեխա: Առաջին դասարանցիների հստակ թիվը պարզ կլինի սեպտեմբերի կեսերին: Ի դեպ, 2011-2012 եւ 2012-2013 ուստարում դպրոց է հաճախել 37 հազար առաջին դասարանցի, իսկ 2010-2011 ուստարում՝ 35 հազար 948:  Նշենք, որ նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: Իսկ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայեցողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar