Այսօր ձմռան առաջին օրն է)) - 1 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 1 » Այսօր ձմռան առաջին օրն է))
13:20
Այսօր ձմռան առաջին օրն է))

Այսօր դեկտեմբերի 1-ն է` ձմռան առաջին օրը... Անհավատալի է, թե ինչպիսի արագությամբ է հոսում ժամանակը... Երբ դեռ փոքր էինք, մեզ թվում էր, որ այն անվերջ է և շատ դանդաղ է անցնում... Կյանքը թվում էր այնքա՜ն երկար, անսահման, որ ցանկանում էինք առաջ տալ այն՝ երազելով ավելի շուտ մեծանալ՝ դառնալ ինքնուրույն, ազատ, որպեսզի մեզ ոչ ոք ոչնչից չզրկեր, կարողանայինք անել այն, ինչ ուզում ենք...  Օդում արդեն զգացվում է եղևնու, մանդարինի և երջանկության թարմ բույրը, ինչպես նաև մոտեցող ձմռան սառը շունչը... Տարին ավարտվում է և բոլորս սրտի թրթիռով, որևէ լավ բանի ակնկալիքով անհամբեր սպասում ենք Նոր տարվան, սպասում ենք հրաշքի. չէ՞ որ Ամանորն իր մեջ ինչ-որ կախարդական ուժ ունի...Թվում է՝ Նոր Տարին իր հետ նոր կյանք է բերելու՝ ավելի լավը, ավելի հաջող...մնացել է ընդամենը մեկ ամիս և այս վերջին ամիսը սպասումով լի ամիսն է, որն ավելի դանդաղ է անցնում, բայց, այնուամենայնիվ, այս մեկ ամիսն էլ կանցնի այնքան շուտ, ինչպես մեր կյանքի մյուս բոլոր ամիսները : StatusCka.Ru-ի անձնակազմը Շնորհավորում է բոլորիդ դեկտեմբերի 1-ը:))

 

Դիտումներ: 759 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar