Այս փոքրիկին առևանգեցին հենց ծննդատնից. այն, ինչ նրա համար արեցին այս չորս երիտասարդները, անգին է - 17 Հունվարի 2016 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 17 » Այս փոքրիկին առևանգեցին հենց ծննդատնից. այն, ինչ նրա համար արեցին այս չորս երիտասարդները, անգին է
21:17
Այս փոքրիկին առևանգեցին հենց ծննդատնից. այն, ինչ նրա համար արեցին այս չորս երիտասարդները, անգին է

Նորաթուխ ծնողներ Մելիսսան և Սայմոնը կորցրել էին իրենց երջանկությունից, երբ լույս աշխարհ էր եկել փոքրիկ Վիկտորիան: Բայց նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ մի քանի ժամ հետո իրենց կյանքն իսկական դժոխքի է վերածվելու. Փոքրիկին գողացել են հենց ծննդատնից: Մի կին բուժքույր է ձևացել և ասել է, որ փոքրիկին պետք է պրոցեդուրաների տանի, և վերցնելով աղջկան՝ գնացել է անհայտ ուղղությամբ: Բարեբախտաբար, նրա դեմքը պահպանված է եղել անվտանգության տեսախցիկներում: Առանց րոպե կորցնելու՝ ոստիկանության աշխատակիցները տարածել են փոքրիկի միակ լուսանկարը, իսկ աղջկա հայրիկը նկարներ է հրապարակել համացանցում՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը տեսած կլինի փոքրիկին կամ կնոջը, և կիմանա, թե որտեղ է նա գտնվում: Չորս երիտասարդներ որոշեցին օգնել փոքրիկ Վիկտորիայի որոնման աշխատանքներին: Տղաները շրջում էին ողջ թաղամասով և ցույց էին տալիս առևանգող կնոջ լուսանկարը՝ ցանկանալով պարզել, արդյոք ինչ-որ մեկը տեսել է նրան: Նրանք ապշեցին, երբ հարցվածներից մեկը նկարի մեջ ճանաչեց իր հարևանուհուն: Երիտասարդներն անմիջապես ոստիկանություն զանգահարեցին և հայտնեցին առևանգողի հասցեն: Եվ հենց այդ երեկո երեխային վերադարձրեցին ծնողներին:


 Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/192905.html

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 985 | Ավելացրեց: hripsi | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar