Այս չարաճճի Կյանք ասվածը - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Այս չարաճճի Կյանք ասվածը
21:51
Այս չարաճճի Կյանք ասվածը

Այս կյանք ասվածը կարծես մի չարաճճի երեխա լինի: Նա շատ է սիրում խաղալ, չարաճճիություններ անել, թարս-թարս բաներ անել: Օրինակ, տղան մտածում է աղջկա մասին, իսկ այդ նույն աղջիկը մեկ վայրկյան անգամ չի մտածում նախորդ տղայի մասին՝ նրա ուշքն ու միտքը լրիվ ուրիշ տղա է: Մի՞թե սա կյանքի հերթական չարաճճիություններից չէ: Կամ ասենք x-ն ու y-ը աշխատում են իրար հետ: x-ը շատ խելոք է ու աշխատասեր, իսկ y-ը բացի նրանից որ անխելք է, նաև չի սիրում աշխատել: Բայց օրերից մի օր պաշտոնի բարձրացում է ստանում y-ը, իսկ x-ը մնում է նույն տեղում: Ծանոթ իրավիճակ է չէ՞: Դե Դուք ասեք միթե՞ սա չարաճճի երեխա կյանքի հերթական կապրիզները չեն: Օրինակներ կարելի է բերել բազմաթիվ: «Դրա համար պետք չէ ընկնել երեխայի խելքին և կատարել նրա բոլոր կապրիզները: Երբեմն, երբ նա սկսում է կապրիզ անել, լացել բղավել, խաղալիքները դես ու դեն շպրտել, ուղղակի անտեսեք և փորձեք բանի տեղ չդնել: Երբ նա հասկանա, որ իր կապրիզները այլևս չեն կատարվելու՝ կխելոքանա ու կամաց-կամաց կդառնա խելոք ու լսող բալիկ»:


 Copypaste.am

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 617 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar