Այնքա՜ն կուզեի անկեղծ ժպիտով ժպտայի - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Այնքա՜ն կուզեի անկեղծ ժպիտով ժպտայի
23:43
Այնքա՜ն կուզեի անկեղծ ժպիտով ժպտայի

Որքա՜ն կուզեի գոնե մի պահ, մի ակնթարթ տեսնել քեզ ու զգալ ,որ կաս՝ չես մեռել ու գնալ հեռու՜- հեռու՜:Դու իմ արգելված, իմ վաղեմի՜...Արգելված ես, ինչպես ոմանց մոտ սերն է արգելված:Դու պետք է չլինեիր, բայց կաս ու իմ սրտում ես:Ես պետք է չտանջվեի,բայց տանջվում եմ:Իմ ներկան ողողված է մենությամբ՝ դու բացակա ես իմ ներկայում:Միգուցե՞   հայտնվես ապագայում ու չքանաս նորից՝ ինչպես հիմա ...
«Ժպտա»...Քո սիրած արտահայտությունը:Որքա՜ն էիր սիրում ասել .«Ժպտա, եթե ես կողքիտ եմ, չեմ ցանկանում քեզ տխուր հիշել...»:Փակում եմ արցունքներով լի աչքերս ու երազում,պատկերացնում ՝թե կողքիս ես:Բացել չեմ ուզում,քանի որ չեմ ուզում չքանաս ու կորես հավետ:Քեզ տեսնում եմ կողքիս, բայց դու շա՜տ հեռու ես...Ես կրկին մենակ եմ:Կուզեի հայտվեիր ,սրբեիր արցունքներս ու ստիպեիր, որ միշտ ժպտայի:Բայց ցավոք դու չկաս,դու անհետ գնացիր՝ ջնջելով ինձ կյանքիցդ...Չեմ ուզում հետ գաս...Ես քեզ հետ չեմ կանչում:Այդ դու գնացիր ՝ քո կամքով:Մեր խաղում երկու հաղթող կա...Մեկը՝ դու,ինձ լքելով,երկրորդը՝ ես,քեզ հետ չկանչելով...:(
      Հիմա որքան էլ լացեմ,տանջվեմ ու գոռգոռամ  հետ չես գա,բայց գիտեմ  գալու է այն օրը ,երբ արցունքոտված աչքերով կնայես վրաս ու մտքումդ կասես.«ԿՆԵՐԵՍ»...Ո՛չ չեմ ներելու,ամեն ինչ քանդվեց...Այն սերը, որ կար ու գոյություն ուներ էլ չկա՝ մեռավ անհետ:Ինչու՞է բոլորիտ թվում ,որ ցավ պատճառելուց հետո ինչ - որ դատարկ կներեսը կփոխի ամենը:Ճիշտ է ,չի փոխելու,բայց հանուն սիրո միգուցե ներենք,բայց ոչ մոռանանք...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 756 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar