Ախ այդ մաթեմատիկան...Տնով տեղով հումոր ա... - 7 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 7 » Ախ այդ մաթեմատիկան...Տնով տեղով հումոր ա...
12:58
Ախ այդ մաթեմատիկան...Տնով տեղով հումոր ա...

Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում:
- Որտե՞ղ եք աշխատում:
- Մաթեմատիկական ինստիտուտում:
- Որն է ձեր աշխատանքի էությունը:
- Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը:
- Ձեր հոբբի՞ն:
- Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:

***

-Ինչ է նշանակում՝ սովորել, սովորել և նորից սովորել արտահայտությունն իրականում:
-Մեկ քննություն և երկու վերահանձնման հնարավորություն:

***

Մաթեմատիկայի քննության ժամանակ դասախոսն ուսանողին պատրաստվում է 3 նշանակել:
-Խնդրում եմ, ինձ 2 նշանակեք, որ կարողանամ 5- ի վերահանձնեմ:
-Լավ, եթե լուծեք այս խնդիրը կստանաք ձեր 2-ը, եթե չլուծեք`3:

***

Հոգեբուժարանով մի մարդ է բղավելով վազում.
-Ես ձեզ կդիֆերենցեմ... Ես ձեզ կինտեգրեմ...
Բոլորը վախից փախնում են, իսկ նա ոգևորվելով դրանից ավելի ուժեղ է սկսում բղավել: Բայց նկատում է անկյունում նստած մի հիանդի, ով ուշադրություն չի դարձնում նրա վրա: Մոտենում է ու բղավում.
-Ես քեզ կդիֆերենցեմ... Ես քեզ կինտեգրեմ...

-.....
-Չես լսու՞մ: Ասում եմ ես քեզ կդիֆերենցեմ... Ես քեզ կինտեգրեմ...

- Հա բայց ես "е^х" եմ...
- Ես էլ քեզ ըստ y-ի կդիֆերենցեմ... :D

Մաթեմատիկոսը մտնում է լողանալու տեսնում է,որ ջուրը սառն է: Ասում է. <> ու լողանում: Իսկ հիվանդանալուց հետո ասում է՝
-Չէ, եկանք հակասության, այստեղից հետևում է որ ջուրը սառն էր:

***

-Պապ, մի խնդիր կա պիտի օգնես:
-Սպասի գուշակեմ... Դուք իրար սիրում էիք, բայց ինքը քեզ օգտագործեց, խաղաց զգացմունքներիդ հետ, անվանդ հետ ու փալասի պես դեն շպրտե՞ց:
-Պապ, վապշետո ես 3րդ դասարան եմ ու ինձ ընդամենը պիտի օգնեիր մաթեմը գրեյի:

***

Կանգնած են 2 դասախոս: Առաջինն ասում է.՝

-Եթե ես քննության ժամանակ տեկուզ մեկին 4 դնեմ, ամբողջ խումբը ինձ ձեռքերի վրա կտանի:
Երկրորդը.՝
-Իսկ եթե ես քննության ժամանակ տեկուզ մեկին 3 դնեմ, ամբողջ խումբը ինձ ձեռքերի վրա կտանի:

Մոտենում է դեկանն ու ասում.՝
-Իսկ եթե ես ձեզ երկուսիդ ազատեմ աշխատանքից, ամբողջ ֆակուլտետը ինձ ձեռքերի վրա կտանի. . .

Տղան` աղջկան.
-Սիրելիս, դու այնքան կոմպակտ ես:
-Այդ, ինչպե՞ս,- հարցնում է աղջիկը:
-Դեեեե, փակ ես ու սահմանափակ...

***

Առաջին կուրսեցին մոտենում է 4-րդ կուրսեցուն ու հարցնում.
-Հիշու՞մ ես x- ըստ dx-ի:
-Չէ, չեմ հիշում, բայց ըստ dy-ի կարամ ասեմ...

***

Մաթեմատիկոսն ընկերոջը.
- Չգիտե՞ս, որ ծխելը կրճատում է մարդու կյանքը 20 տարով:
- Էդ ո՞նց:
- Հիմա քանի՞ տարեկան ես:
- 40:
- Որ չծխեյիր կլինեիր 60:

***

Մեր բուհում նույնիսկ ճաշն է կոմպլեքս: Ով փող ունի օգտվում է կոմպլեք ճաշի իրական մասից, ով չունի՝ բավարարվում է կեղծ մասով:

***

Իսկական մաթեմատիկը սահմաններ չունի:

***

Մաթեմատիկայի տեսանկյունից. <>:

***

-Պապ, իսկ մեր հավանականության տեսության հավաքականը երբևէ կհաղթի՞ ֆուտբոլում:
-Դժվար, որդիս: Այստեղ արդեն առաջանում է անհավանականության տեսությունը:

***

Խանութ են մտնում անվերջ քանակի մաթեմատիկներ: Առաջինը խնդրում է 1 կգ. կարտոֆիլ ,երկրորդը` 1/2 կգ. , երրորդը` 1/4: "Բավական է, հասկացա " զայրացած բղավում է վաճառողը և տալիս նրանց 2 կգ. կարտոֆիլ

***

Մարդիկ բաժանվում են 3 խմբի՝ նրանք ովքեր հիշում են "e" թիվը (2,718281828...) ըստ Տոլստոյի ծննդյան թվի (1828), նրանք, ովքեր հիշում են թե երբ է ծնվել Տոլստոյը՝ ըստ "e" թվի, և նրանք ովքեր խորապես թքած ունեն այդ երկու թվերի վրա:

***

Կետը մտածում է. << Երևի ես երկու ուղիղների սիրավեպի արդյունք եմ...>>:

***

Չգիտեմ հավատամ ուսուցչիս թէ չէ: Երեկ ասում էր 6+4=10, այսօր էլ պնդում է,որ 10-ի հավասար է( 3+7)-ը :

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1322 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 anahit • 19:47, 15.05.2013
4 10 bg6
ComForm">
avatar