Նրան ճանաչում է ողջ աշխարհը: Աղջիկները կրկնօրինակում են նրան, տղաները փնտրում են նրա նման աղջիկների: Երկար մազերով ու խորն աչքերով այս աղջնակ-գայլուկը գրավել է ռոքասեր դեռահասների սիրտը: Երբ հայտնվեց Ավրիլ Լավինը, Բրիթնի Սփիրսն անցավ արժանի հանգստի: Ավրիլը նոր «անտի-Բրիթնին» էր: Իրականում Ավրիլը երբեք նպատակ չուներ Սփիրսի ոճին հակառակ կերպար ստեղծել: Պարզապես Ավրիլն Ավրիլ է, ոչ ավել, ոչ պակաս: Դրա համար էլ նրան սիրում են: Գեղեցիկ և հիշվող անունով ու հնչեղ ազգանունով այս աղջնակը ծնվել է Կանադայում 1984 թվականի սեպտեմբերի 27-ին: Մանկուց Ավրիլը վառ ընդգծված անհատականություն ունեցող երեխա էր: Դա նկատում էին բոլորը` տանը, դպրոցում, ընկերական միջավայրում: Սակայն Ավրիլն իսկական հրեշտակ էր` միայն թե առանց «տակ»-ի Իրարտասովորության համար նա ստիպված էր վճարել «վատ» համբավով. գրեթե ամեն դասին նրան դուրս էին հանում, ընդ որում Ավրիլի երջանիկ «Yeeees!!!» բացականչությունների ներքո: Բացականչություններն այնքան բարձր էին, որ աղջկա ծնողներին խորհուրդ տվեցին նրան երաժշտական դպրոց տանել: Հետագայում կպարզվի, որ այդ որոշումը Ավրիլին կտանի ու կհասցնի մեծ կրքերի աշխարհ: Մանկուց Ավրիլը երազում էր ռոք-աստղ դառնալու մասին: 15 տարեկանում նա թողեց դպրոցն ու տեղափոխվեց Նյու-Յորք: Լսումների ժամանակ նրանով է հետաքրքրվում Անտոնիո Ռեյդը, որ օգնում է ապագա աստղին պայմանագիր կնքել հայտնի երաժշտական ստուդիայի հետ: Մանհեթթենի ստուդիաներից մեկում Ավրիլը սկսում է իր դեբյուտային ալբոմի աշխատանքները: Նա ամբողջությամբ խորասուզվում է երաժշտարվեստում: Միայն այդ ժամանակ է Ավրիլը հասկանում, որ աշխարհում ամենից շատ սիրում է ստեղծագործել: Միակ բանը, որ կարող էր նրան հանել ընկճախտից կիթառն էր: Սակայն չնայած երգչուհին գրեթե դուրս չէր գալիս ձայնագրման ստուդիային, արդյունքը նրան այդքան էլ չի բավարարում: Բանն այն է, որ Ավրիլն աշխատում էր շատ տաղանդավոր և լուրջ մարդկանց հետ, սակայն նրանք չէին ցանկանում, որ դեռատի աղջնակն ինքը երգեր գրի և առաջարկեցին աշխատել հայտնի հեղինակների հետ: Սակայն հենց այդ ժամանակ Ավրիլը հրաժարվեց պատրաստի նյութից և թույլ չտվեց ենթարկել իրեն ուրիշի ստեղծագործություններին: Ավրիլի խոսքերով` դա իր կյանքի ամենադժվար պահերից էր: Ավրիլը հասկանում էր, որ պետք է ինչ-որ բան փոխել: Նա մեկնեց Լոս-Անջելես: Հենց այդտեղ Ավրիլի երազանքն իրականացավ: Հրեշտակների քաղաքում նա ծանոթանում է պրոդյուսեր, երգերի հեղինակ Կլիֆ Մագնեսի հետ: Համատեղ աշխատանքի առաջին րոպեից Ավրիլը հասկանում է, որ վերջապես գտել է մի մարդու, ում կարիքն ուներ: Նրանք ամբողջությամբ վստահեցին միմյանց: Կլիֆն Ավրիլի մեջ տեսնում էր ուժեղ և հասուն անհատի և նրան հնարավորություն տվեց անել այն, ինչ կկամենա նրա դեռահաս սիրտը: Եվ այստեղ մեկը մյուսի հայտնվեցին ծնվեցին երգերը... Ավրիլ Լավինի առաջին ձայնասկավառակը թողարկվում է 2002 թվականին: Հասարակությունն ու քննադատներն ընդունեցին սկավառակն առանց ավելորդ մեկնաբանությունների: Ավրիլն ուրախանում էր լավ մեկնաբանություններից, թեև նրան այդքան էլ չէր հետաքրքրում շրջապատի կարծիքը: Նա պարզապես ուրախ էր, որ գտել է ինքն իրեն: Թվում է, թե այս փոքրիկ ու փխրուն աղջկա մեջ հավերժական շարժիչ է աշխատում: Նա մշտական տեղափոխությունների մեջ է, ելույթներ է ունենում, փնտրում է ինքն իրեն: Նրա երգերն էլ շարժում են, արագություն, հոսանք, մի խոսքով` իրական կյանքն են: Նրա կյանքի գլխավոր սկզբունքն ինքն իր հետ անկեղծ լինելն է, գրել այն, ինչ զգում է և երբեք չմտահոգվել, թե ինչ կմտածեն: «Ես կհագնեմ այն, ինչ ցանկանում եմ և կերգեմ այն, ինչ ցանկանում եմ»,- իր առաջին հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է Ավրիլը: Նրա երգերն իր խոսքերի ապացույցն են, իսկ համարձակ վոկալը անկեղծ տողերի հետ օգնեցին նրան դառնալ համաշխարհային աստղ: 18-ամյա Ավրիլի առաջին ալբոմը մի քանի ամսում վաճառվեց 100 հազար օրինակով: Ընդհանուր` 2002 թվականին նրա ձայնասկավառակը վաճառվեց ավելի քան 5 միլիոն օրինակով: 2003 թվականին առաջին կեսին երգչուհին համերգային գործունեություն էր ծավալում: Կանադական «Juno Awards» մրցանակաբաշխության ժամանակ նա ստացավ միանգամից չորս մրցանակ, այդ թվում` «Լավագույն ձայնասկավառակ» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում: Արդեն հասուն Ավրիլ Լավինը հասցրել է նույն բեմի վրա երգել Metallica խմբի հետ, ստանալ անհամար երաժշտական մրցանակներ, հաստատվել և դառնալ վառ ու հասուն անհատականություն և խենթահան անել միլիոնավոր երկրպագուների: Ավրիլ Լավինն իր սերնդի ձայնն էր: